Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 19:47

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Սեմնեբին առաջարկում է միջազգային դիտորդներ տեղակայել ղարաբաղյան շփման գծում

Փիթեր Սեմնեբի
x
Փիթեր Սեմնեբի
Տեքստի չափը - +
«Կարծում եմ, ադրբեջանական ղեկավարությունը գիտակցում է այն հսկայական ռիսկերը եւ պոտենցիալ կորուստները, որ կապված են [Ղարաբաղյան] հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի հետ», - հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Երեքշաբթի օրը Թբիլիսիում Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սեմնեբին նշել է, որ այս ամռանը շփման գծում տեղի են ունեցել ամենալուրջ բախումները վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումների ուժգնացումը կարող է անվերահսկելի դարձնել դրանք:

«Կարծում եմ, երկու կողմերն էլ գիտակցում են [բախումների] ահագնացման ռիսկերը եւ կորուստները… սակայն միշտ էլ եղել է վտանգ, որ ինչ-որ բան կարող է դուրս գալ վերահսկողությունից», - հայտարարել է Փիթեր Սեմնեբին` մանրամասնելով. - «Երկու կողմերում էլ շատերը կան, զինվորներ, որոնք նյարդայնացած են: Շիկացած իրավիճակում եթե ինչ-որ բան պատահի, դա կարող է դյուրությամբ դուրս գալ վերահսկողությունից, եւ մենք պետք է լրջորեն վերաբերվենք սրան»:

Սեմնեբին անհրաժեշտ է համարել հրադադարի ռեժիմի ուժեղացումը` որպես հնարավոր տարբերակ նշելով ավելի շատ միջազգային դիտորդների տեղակայումը: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի մոնիտորինգի 6-հոգանոց առաքելության հնարավորությունները սահմանափակ են դիտարկումներ եւ միջադեպերի հետաքննություն իրականացնելու համար:

«Շփման գծի երկայնքով մենք ունենք անորոշ իրավիճակ, քանի որ սա ինքնակարգավորվող հրադադար է, երբ երկու կողմերը գտնվում են դեմ առ դեմ` առանց նրանց միջեւ որեւէ բաժանարար ուժի», - շեշտել է Սեմնեբին:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն