Երեքշաբթի, մայիսի 31, 2016 Ժամանակը Երեւանում 00:12

    Հասարակություն

    Երեւանցիները «ամանորյա նորմալ սեղանը» մոտ 1000 դոլար են գնահատում

    Համաձայն Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հաշվարկների` ամանորյա պատշաճ սեղան գցելու համար համեստ հայ ընտանիքին հարկավոր է նվազագույնը 500 դոլար:

    Նախատոնական թանկացումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    22.12.2010
    Համաձայն Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հաշվարկների` ամանորյա պատշաճ սեղան գցելու համար համեստ հայ ընտանիքին հարկավոր է նվազագույնը 500 դոլար:
    Համաձայն Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հաշվարկների` ամանորյա պատշաճ սեղան գցելու համար համեստ հայ ընտանիքին հարկավոր է նվազագույնը 500 դոլար:

    Մուլտիմեդիա

    Աուդիո
    • Երեւանցիները «ամանորյա նորմալ սեղանը» մոտ 1000 դոլար են գնահատում

    «Մեր երկրում կան մարդիկ` 12-ից մինչեւ 20 տոկոս, որոնց համար, վճարունակությունից ելնելով, ոչ մի նշանակություն չունի գների թռիչքը` եւ սննդի, եւ հագուստի, եւ ավտոմեքենայի: Բայց մեզ հետաքրքրում է մնացած 80 տոկոսը, որից 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմին կամ շեմից էլ ներքեւ», - չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին ասաց Արմեն Պողոսյանը:

    «Ազատություն» ռադիոկայանի հարցումները երեւանցիների շրջանում ցույց են տալիս, որ վերջիններս «ամանորյա նորմալ սեղանը» գնահատում են մոտավորապես 1000 դոլարի կամ 300-350 հազար դրամի սահմաններում: Վերջիններս նաեւ դժգոհեցին համատարած թանկացումներից:

    Պողոսյանը նկատում է, որ ցանցային խանութներում գների թռիչք չկա, թանկացումը այստեղ համեմատաբար զուսպ է, առեւտուրը առավել անվերահսկելի է փողոցում եւ կրպակներում: Նախատոնական օրերին գների աճ է նկատվում հատկապես մսամթերքի, պանրի, ձվի, մրգի եւ քաղցրավենիքի շուկայում:

    Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախատոնական ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես սննդամթերքի շրջանառությունը եռակի ավելանում է:

    «Դա պարադոքս է, դժվար է պատկերացնել: Մարդու ստամոքսը նույնն է, չէ՞, բայց այդպիսին ենք մենք», - ասում է Արմեն Պողոսյանը:

    Սպառողների ասոցիացիայի նախագահը նաեւ խորհուրդ է տալիս նախատոնական գնումներ կատարելիս հաշվարկներ անել սեփական գրպանին եւ ստամոքսին համապատասխան, ոչ թե մի քանի անգամ ավելի:

    «Հաճախ մի մասը թափվում է եւ ավելի վատը նա է, որ մի մասն էլ մնում է 8-րդ կամ 13-րդ օրը ուտում ենք: Մեր տնտեսուհիները պետք է ավելի հաշվենկատ լինեն, որ այն հաշվարկով գնումները կատարեն, որ հնացած ապրանք չուտենք», - ասաց նա:

    Սակայն փողոցային առեւտրով զբաղվով անձինք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեցին այս տարվա նախատոնական եռուզեռից` ասելով, թե գնորդների թիվն ու առեւտրի ծավալները կտրուկ նվազել են անցյալ եւ նախանցյալ տարվա համեմատ:

    Խոսելով սպառողների իրավունքների մասին` Արմեն Պողոսյանը ընդգեց, որ դրանք Ամանորի նախաշեմին առավել քան խախտված են, այսինքն վաճառվող ապրանքների ծագման, սանիտարական եւ գնային վերահսկողությունը այս օրերին բավարար չէ:

    «Պաշտպանվածությունը առանց այդ էլ բավարար չէ, իսկ նախատոնական վիճակում միանշանակ վատթարանում է, որովհետեւ կասկածելի ծագման [սնդամթերքի] անվերահսկելի շրջանառությունը այդ ընթացքում շատանում է» - ասաց Պողոսյանը:
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանությունները
    Մեկնաբանություններ
         
    Նարեկ , : Մեղրի
    28.12.2010 19:33
    +0 / -0
    Հետո էլ բողոքում են, թե չեն կարողանում ապրել:Հարգելինե'րս, թանկ հաճույք չէ? ստամոքս լցնելու համար այդքան գումար ծախսել:

    voter , : viparmenia.com
    22.12.2010 22:52
    +0 / -0
    Կամ Երևանցիները մի տարի հաց չեն կերել, որ սպասեն նոր տարվան 1000 դոլլարի բտվեն, կամ լրիվ երես են առել ու գումարը, որ եվրոպական կամ ամերիկյան միջին ունեցվածքի ընտանիքները եվրոպայում մեկ ամսում են ծախսում իրենց ուտելիքի վրա, Երևանում մի քանի օրվա մեջ են ծախսում...
    Հետաքրքիր է ինչ երևանցիների շրջանում է հարցում արվել պատգամավորաօլիգարխիկ՞՞՞

    Ամենակարդացվողը