Չորեքշաբթի, հունիսի 01, 2016 Ժամանակը Երեւանում 11:21

Տնտեսություն

Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ աշխատանքը ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ

Ռուսաստանի իշխանությունները ոչ միայն պատրաստ են, այլեւ ցանկանում են մասնակցել Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին:

Երեւանում այսօր անցկացված ԱՊՀ երկրների միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին, փոխանցելով Ռուսաստանի իշխանությունների վերոհիշյալ դիրքորոշումը, հայտարարեց, որ էներգաբլոկի կառուցման շուրջ աշխատանքը հայկական կողմի հետ ընդհատված չէ, այն շարունակվում է:

Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ Հայաստանի իշխանությունների հետ այս ոլորտում համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս անցյալ տարի Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ:

«Մեզ համար որեւէ կասկած չկա: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ ցանկանում ենք մասնակցել նաեւ ֆինանսական փաթեթի ձեւավորմանը: Մենք պատրաստ ենք մասնակցել նաեւ հետագայում` շահագործման ընթացքում», - հայտարարեց Սպասսկին։ - «Անձամբ ես մասնակցել եմ այս ծրագրի պատրաստմանն ու բանակցություններին: Այն Ռուսաստանի իշխանությունների համար միջազգային ծրագրերի շարքում համարվում է հեռանկարային»։

«Ռոսատոմի» ներկայացուցիչը նշեց, որ անցած մեկ տարում էական առաջընթաց է արձանագրվել փաստաթղթերի ձեւակերպման, նաեւ ֆինանսական խնդիրների քննարկման շուրջ, սակայն ինչպես ցանկացած լուրջ նախագիծ, այն եւս երկար ժամանակ է պահանջում:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն իր հերթին հավելեց, որ աշխատանքները տարվում են ընդունված ժամանակացույցի համաձայն:

Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն է: Մինչ այդ, ըստ հայ-ռուսական համաձայնագրի, կառուցվելու է երկրորդ էներգաբլոկը, որը կփոխարինի ներկայիս գործող էներգաբլոկին:

Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման ծրագրի արժեքը հասնում է 4.5 միլիարդ դոլարի: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանը կֆինանսավորի նախագծի արժեքի 20 տոկոսը, եւս 20 տոկոսը կապահովի Հայաստանը: Մնացած 60 տոկոսը նախատեսվում է ներգրավել տարբեր ներդրողներից:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցած ամիս հայտարարել է, թե Ֆրանսիան եւս կաջակցի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը։
 
Ռուսաստանը շարունակում Հայաստանի հետ աշխատանքը ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման շուրջi
|| 0:00:00
...    
 
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Կասկածամիտ , : Բանականություն
26.10.2011 21:45
+0 / -0
Այս թեման Հայաստանի իշհանությունների ամենահոգնած թեման է, և արդէն վաղուց այն iryn սպառել է: Արդեն թվում է, որ սրա նպատակը հանրապետության էներգիայի նախարարի անփոխարինելիության պատրանք ստեղծելն է:
Չգիտեմ, թե քանի՞ տարի է արդեն, որ կարդում ենք,թե « հաջրդ գարնանն արդեն սկսելու ենք կառուցել» մաշված խոստումը:
Այն տպավորությունը կա նաև, որ Էներգիայի նախարարությունը միակն է, ով մամուլով է աշխատում ու նրա բոլոր ռազմավարական ծրագրերը երգիծական թափանցիկության են արժանանում:
Ուշադրություն է պետք դարձնել, որ նրանց հայտարարությունները միշտ դիլետանտի մոտ պատրանք թողնելու նպատակ են հետապնդում ու ձևակերպվում են առավել հեղհեղուկ ձևով՝ «Ռուսները հետաքրքրված են կառուցման աշխատանքներին մասնակցելուն», «Ֆրանսիացիները հետաքրքրված են կառուցման աշխատանքներին մասնակցելուն»... Անգամ արդեն հոքնել ենք ծիծաղելուց ու ընդամենը արցունք է գալիս:
Տպավորություն է ստեղծվում, որ այստեղ ոչ թե լուրջ գործարքի մասին է խոսքը գնում, այլ հասրսանիքի, ուր բոլոր երեք ու ավելի պատվավոր հյուրերին սեղանի շուրջը եղած երկու պատվավոր աթոռներն են առաջարկում: Սրանք էլ այնքան քաղցած են, որ իրար հրմշտելով շտապում են տեղավորվել աթոռներին ու, ի վերջո, համաձայնվում են իրար գիրկ նստել՝ հայկական համեղ խորտիկները չփախցնելու համար:
Այս ամենը ողբերգական անգրագիտության երգիծական դրսևորումներ են:
Ի՞նչ է նշանակում, թե ծրագիրը իրավապաշտ համարող Ռուսական կողմը պատրաստ է տալ ֆինասավորման 20 տոկոսը: Ինչու՞ ոչ 100: Դա անհնար գումար չէ իրենց համար: Ի դեպ, ինչու՞ իրենց երկրում չեն կառուցում ատոմակայան: Էլեկտրաէներգիայի պակաս չունե՞ն: Ինչու՞ մի 20 էլ ֆրանսիացիք չեն առաջարկում: Ու քանի որ, ակնհայտորեն, չեն առաջարկում, ինչու՞մ է կամ ու՞մ է հետաքրքիր նրանց մասնակցությունը: 4,5 միլիարդ դոլլարի 20 տոկոսը 900 միլլիոն դոլլար է: Հայաստանի կառավարությունը նման գումար որտեղի՞ց է տալու: Եթե այն 900 միլլիոն դոլար ունի (բայց հավատացեք՝ չունի), ապա ինչու՞ երկրին պետք չեկած ատոմակայանի փոխարեն այն չօգտագործել երկրին անհրաժեշտ խնդիրների լուծման վրա:
Եվ եթե այս ծրագիրն այդքան նպատակահարմար ու իրատեսական է, ինչու՞ տարիներով այս խնդիրը լուծել չեն կարողանում: Կոմպիտենտության բացակայությունից է, թե՞ խնդրի անլրջությունից: Իսկ գուցե երկուսը միասի՞ն:
Վերջապես, կամ կառուցեք կամ դադարեցրեք այս կատակերգությունը, քանի որ եթե այստեղ ծիծաղելու բան կա, ապա դա հանրապետության ոչ կոմպիտենտ ղեկավարությունն է:

Տարական հաշվարկ ցույց տվեք՝ նոր ատոմակայանի կողմից արտադրվելիք տարեկան 8 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիան ինչպե՞ս են իրացնելու (Հայաստանի ներկա պահանջարկը տարեկան 3 միլիարդի սահմաններում է), ի՞նչ սակագնով են այն վաճառելու, նույնիսկ իրենց հրապարակած հորինովի սցենարում 60 տոկոսը որտեղի՞ց են ճարելու ու ինչպե՞ս են վերադարձնելու:
Ախր ամոթ է պետք ունենալ: Ինչքա՞ն կարելի է նույն աբսուրդ հայտարարությոններն անել ու կարծել, թե բացի իրենք իրենցից էլի ինչ-որ մեկին կարողանում են խաբել: Վերջապես, անգամ բնագավառից անտեղյակ մարդը կարդացել է անտեղի «գայլ» գոռալու մասին առակն ու գիտե, թե «առակն զինչ կուսուցանե»:

Ամենակարդացվողը