Հինգշաբթի, Փետրվար 23, 2012 Ժամանակը Երեւանում 16:34

Միջազգային / Տարածաշրջան

Քլինթոն. «Կառավարության միջամտությունը վտանգավոր դուռ կբացի»

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պետդեպարտամենտում կայացած ասուլիսի ժամանակ, 12-ը հունվարի, 2012թ.
x
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պետդեպարտամենտում կայացած ասուլիսի ժամանակ, 12-ը հունվարի, 2012թ.
Տեքստի չափը - +

Պետդեպարտամենտի ծառայողների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եվրոպական գործերի բաժնի աշխատակցի խնդրանքով անդրադարձել է Հայոց ցեղապանության ճանաչման հարցին եւ, մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշմանը։


«Նախ պետք է ասեմ, որ մեր երկրում չեն քրեականացնում ազատ խոսքը, մարդիկ կարող են ասել գրեթե ինչ ուզում են եւ այդպես էլ անում են, եւ դա մեր հզոր կողմերից մեկն է։ Մնացած երկրները, այդ թվում մեր մտերիմ դաշնակից Ֆրանսիան, կարող են այլ չափանիշներ ունենալ, այլ պատմություն, սակայն մենք չենք քրեականացնում ազատ խոսքը եւ հուսամ` երբեւէ չենք գնա այդ ճանապարհով», - ասել է պետքարտուղարը։

Մեկնաբանելով բուն հարցը, Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե դա ոչ այնքան քաղաքական, որքան պատմական բանավեճ է։

«Կարծում եմ, Միացյալ Նահանգներն այս հարցում ճիշտ դիրքորոշում է որդեգրել։ Որովհետեւ որքան էլ հրեշավոր են այդ իրադարձությունները, որքան էլ զգացական են, այնուամենայնիվ, կառավարության միջամտությունը պատմական հարցին կարող է շատ վտանգավոր դուռ բացել։ Ուստի, խնդիրը զգացական է, ես դա գիտակցում եմ եւ մեծ կարեկցանք ունեմ այդ խնդրով մտահոգվածների հանդեպ», - ասել է պետքարտուղարը։


Նրա համոզմամբ` այդ կարգի հարցերը հարկ է քննարկել ազատ բանավեճի, մտքերի փոխանակման, գիտնականների համայնքի մակարդակում, եւ, ի վերջո, մարդիկ կհանգեն իրենց սեփական եզրակացություններին, որոնք հարկ կլինի ճանաչել։

Քլինթոնի խոսքերով, հարկ է քաջալերել յուրաքանչյուր կողմին` ազատ գաղափարների դաշտ հանել պատմական խնդիրը։

«Ի մի բերեք ձեր փաստարկները եւ պատրաստ եղեք ներքաշվել բանավեճի մեջ, իմ համոզմամբ, դա պետք է անել», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Այլ հրապարակումներ

Ուրիշի փոխաներ քվեարկելը «հանցագործություն չէ»

ՀՀԿ-ի փոխնախագահը քրեական հանցագործություն չի համարում ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկելը:

Բնապահպանները պատասխանում են քաղաքապետին

Բնապահպանները պատասխանում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Մանուկյանն ակնկալում է պատիժ` ընտրակաշառք բաժանողին

ՀՀՇ վարչության նախագահի կարծիքով, ընդդիմության եւ իշխանության շահերը այս առումով «համընկնում են»:

Մեկնաբանությունները
Ձեր մեկնաբանությունները (9)
Մեկնաբանություններ
     
Vahe , : mexika
30.01.2012 02:28
+0 / -0
Ete amerikan uni xosqi azatutyun ,apa vaxuz petk e enduner Hayoz zexaspanutyune , vosh te qnnarker fransiayi entunaz vorshume.

Անանուն
29.01.2012 14:37
+0 / -0
ԱՄՆ պետքարտուղարը նշում է, որ «...մենք չենք քրեականացնում ազատ խոսքը եւ հուսամ` երբեւէ չենք գնա այդ ճանապարհով»: Միաժամանակ նա նշում է՝ «նախ պետք է ասեմ, որ մեր երկրում չեն քրեականացնում ազատ խոսքը, մարդիկ կարող են ասել գրեթե ինչ ուզում են եւ այդպես էլ անում են, եւ դա մեր հզոր կողմերից մեկն է»։ Այսինքն ի՞նչ, լուտանքը, ստախոսությունը, զազրախոսությունը, վատաբանելը, անպատասխանատու հայտարարություններ անելը կարելի է հզոր կո՞ղմ անվանել: Թույ տվեք զարմանքից ուսերս վեր քաշեմ:
Ի միջի այլոց, Ֆրանսիան ազատ խոսքը չի քրեականացնում: ՆԱ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ: Խնդրում եմ այս տարրական ճշմարտությունը չայլափոխեք: Վիվա Ֆրանսիա, Կեցցե Ֆրանսիան:

Artur , : Yerevan
29.01.2012 13:28
+0 / -0
Ի՟նչ ազատ խոսքի սահմանափակման մասին կարող է խոսք լինել: Եթե այդ տրամաբանությամբ շարժվփնք, կնշանակի, որ ասենք մարդասպանության համար մարդուն ազատազրկելն էլ մարդու ազատ տեղաշարժվելու հիմնական իրավունքին է հակասում: Իսկ իրականությունն այն է, որ բոլոր արարքները հետևում են խոսքին, կարծիքին ու համոզմունքին, այնպես որ շատ կարևոր է ուշադիր լինել, թե խոսքն ինչ նպատակ է հետապնդում, որը կարող է արժենալ շատ անմեղ կյանքեր: Իսկ այդպիսի այլատյացություն, մեժողականություն, ռասիզմ քարոզող խոսքը, բնականաբար, պիտի սահմանափակվի:

Vahan , : United States
29.01.2012 11:20
+0 / -0
I hope you understand English since thinking and typing in Armenian will take me a lot longer.

What will you get if they be it the United States, France, and others recognize the Genocide. Will it bring the dead back? No. Will it prevent a future Genocide? No - Genocides are happening in Africa to this very day!

Really, don't you think that it's the time to GET OVER IT! I'm not saying to forget it completely but I'm just saying to GET OVER IT!
Let's see why:

There's no real "Truth" or "Honesty" or "Honor." All nations earn their place in history through wars and murder. The United States, Canada have exterminated nearly all of the Native Americans; they have plundered, stolen, and usurped the land and resources. The European colonial powers have done the same thing to the People of Africa and Asia. They are no better than the Turks are. Sure, what they all did is terrible from the humanistic point of view but that's what it takes to build a country or an empire.

So, are you gonna be so foolish to ask the U.S., France, and others to recognize the Genocide? You may as well ask the Turks to do so.

You wanna take back what you think rightly belongs to you? Get an Army, obliterate the enemy and you'll get what you want. You cannot achieve it through the Court.

By the way, going back a step we should remember that nearly all nations have come to replace others; they came, conquered, and erased the history and culture of the vanquished. Modern Europeans, once considered barbarians by the Romans conquered them. Even Armenians came from somewhere and did it to somebody else - I don't think they're indigenous people either - if I remember it right it Urartu was there before Armenia. We don't know much about them - MAYBE Armenians buried Urartans' history much the same way the Turks have been doing that to Armenia? Maybe. Anyway, what goes around comes around. That's true for ANY nation, country or civilization.

Anyway, I believe that EVERYBODY deserves what they get and I take it with humor as well. My views are not intended to offend anybody and I hope this will be published on the site. I also hope that y'all will really GET OVER IT - it's damaging to y'all psyche.

Anna , : Moskva
29.01.2012 04:26
+0 / -0
Erani yes chkardayi ays masin! Kam, gone urish mekn asac liner! 20 tari ays kinn indz hamar exel e amenaxelaci qaxaqakan gortsich@!! Yes indz xabvac em zgum! Apsosanqs sahman chuni........

YAZIM I am an Armenian , : Türkiye
27.01.2012 23:23
+0 / -0
Ermənilər və kənarda və Osmanlı soyqırımı etməyin. Hitler işğal və ölkəmizdə, o cümlədən Şərqi Avropa Avstriya ALL yandırılan kimi. Bu gün Türkiyə kürd eyni şey Doing. Yerdə kürd rrofshin!
Türkiyə erməni soyqırımı tanımaq lazımdır, lakin soyqırımı tanımaq, bu soyqırım idi, çünki ödəmək olacaq !!!!!...FIVE LA FRANCE !!!!!!!!!!!

HUSIK , : Germany
27.01.2012 22:35
+0 / -0
EDE PADMABANER PIDI KNNARGEN APA KLINTON VONC KEBATSADRI AYN PASD VOR INGN ANDZAMB NAEV JAMANEDZ HAYADAN EV TSEXASBANUTYAN ZOHERI HISHADAKIN MEGNETS CICERNAGABERD EV TSAXIGNER DEREDZ?.VONDZ INJPES ? E BATSADRERVUM EDE AN HAMOZVADZ CHI EXEL ?? INJU E TSAXIGNER DEREL ???

Կայլով Սերգեյ , : Երևան
27.01.2012 18:00
+0 / -0
Եթե տիկին Քլինթոնի տրամաբանությանը հետևենք, ապա ոչ ցանկալի քաղաքական հարցերը տապալելու համար կարելի է մղել բանավեճի ոլորտ ու բառացիորեն սառեցնել դրա լուծումը: Ի՞նչ պատմական խնդիրների մասին է նա խոսում: Եթե գնաք Արևելյան Թուրքիա ու զրուցեք ցանկացած թուրքի ու քրդի հետ, ապա նրանք մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ կպատմեն թե իրենց հայրերն ու պապերը ինչպիսի դաժանությամբ են ոչնչացրել հայերին ու տիրացել նրանց ունեցվածքին (ինքս անձամբ եմ նման փաստի հանդիպել): Դրանից այն կողմ ի՞նչ ապացույցներ են պետք: Ի միջի այլոց հայոց եղեռնի ընդունումը ավելի շատ աշխարհին է պետք, քան հենց իրենց՝ հայերին, որովհետև դրանից հայերը քիչ կմխիթարվեն, իսկ երկիրն ու մարդկանց էլ ետ չես բերի: Իսկ աշխարհը կստանա մի ծանրակշիռ երաշխիք ևս, մարդկանց ֆիզիկական ոչնչացումը այլևս չկրկնվելու համար:

MESROP , : HRAZDAN
27.01.2012 16:20
+0 / -0
Im kartsikov fransiai senati yndunats voroshumy tseraspanutyan masin da xoski azatutyan sahmanapakum she ,mardik xeratyurum en tshmartutyuny ,et vorteren tesel eratsy petke stelov asen shi erel,mekel asumen xoski azatutyuny sahmanapakumen , aio sutn ukertiky petke kreakanatsvi vor shxosen ,kartsumem bolor hargarjan bartsrastishan artgortsnaxararnerin u hanrutyany petke hordorel ayd masin,de tor Amerikanel asi libiain menk shenk xpel vor arelen vonts kasen menk shenk,meka xoski azatutyuna