Հինգշաբթի, հոկտեմբերի 30, 2014 Ժամանակը Երեւանում 19:53

Քաղաքական

ԸԸՀ-ն չգրանցեց Խաչատուր Սուքիասյանին

Խաչատուր ՍուքիասյանԽաչատուր Սուքիասյան
x
Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան
Թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) այսօր միաձայն որոշեց չգրանցել Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին՝ որպես պատգամավորության թեկնածու:

ԸԸՀ-ի նախագահ Սամվել Յազրյանը նշեց, որ մերժման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը թերի են, տվյալ դեպքում բացակայում է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը: Յազրյանը մանրամասնեց, որ մարտի 6-ին Ոստիկանության անձագրային եւ վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքը Սուքիասյանին տրամադրել էր տեղեկանք, որ նա վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, սակայն ինը օրը հետո արդեն Անձնագրային եւ վիզաների վարչությունը թիվ 10-րդ ԸԸՀ-ին գրություն է ուղարկել, որտեղ նշել է, թե պետք է հիմք ընդունել ոչ թե Էրեբունու բաժանմունքի, այլ իրենց կողմից տրված տեղեկատվությունը առ այն, որ Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում:

Յազրյանն ասաց, թե իրենք հիմք են ընդունում ոստիկանության տրամադրած վերջին տեղեկատվությունը եւ հանձնաժողովը իրավասու չէ գնահատել ոստիկանության որոշումների իրավաչափությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանությունը նախ որոշում, որ Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում, հետո փոխում է որոշումը, Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պատասխանեց. - «Մամուլում հրապարակված նյութերը մեզ համար առիթ դարձան, որպեսզի կրկին անգամ ստուգենք Խաչատուր Սուքիասյանի տվյալները: Մենք այս անգամ ստուգեցինք տվյալների այնպիսի բազայով, որը Էրեբունու անձնագրային ծառայությունը չուներ եւ չէր կարող այդ տվյալը ունենալ: Երկորդ անգամ մենք ստուգեցինք եւ պարզվեց, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում չի բնակվել»:

Մինչդեռ թիվ 10-րդ ԸԸՀ-ի այսօրվա նիստին ներկա գտնվող Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը իր առարկությունները ներկայացրեց: Ըստ փաստաբանի՝ նախ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը իր պաշտոնական կնիքը չի դրել երկրորդ գրության վրա, հետեւաբար այն չի կարող վարչական ակտ համարվել, եւ հետո այդ գրության մեջ չի նշվում, թե անվավեր է ճանաչվում ավելի վաղ տրված տեղեկանքը: Փաստաբանը նաեւ չի ընդունում ոստիկանության այն պնդումը, թե Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում:

«Օրենքը ասում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին հինգ տարում մշտապես բնակվի ՀՀ-ում: Խաչատուր Սուքիասյանը բացակայել է տաս ամիս, եթե մենք հինգ տարիների մեջ ենք դա նայում, ստացվում է ընդհանուր 18 տոկոս: Մեր կարծիքով՝ այս պայմաններում այդ հինգ տարվա ընթացքում մշտապես բնակվելու խնդիրրը կարծես թե լուծված է», - ասաց փաստաբանը:

Զոհրաբյանն ասաց, թե Սուքիասյանը պատրաստվում է ԸԸՀ-ի այս որոշումը բողոքարկել Վարչական դատարանում, եւ եթե ներպետական ատյաններում հաջողության չհասնի, անպայման դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ընդգրված է նաեւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում (10-րդ հորիզոնականում) եւ կարելի է ենթադրել, որ այս նույն պատճառաբանությամբ ԿԸՀ-ն նրան չի գրանցի իբրեւ պատգամավորության թեկնածու համամասնական ցուցակով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանեց ԿԸՀ-ի մամուլի խոսնակը, այս հարցի պատասխանը պարզ կլինի մինչեւ ապրիլի 1-ը՝ ԿԸՀ-ի կուսակցությունների դաշինքների համամասնական ցուցակների գրանցման նիստից հետո:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հավասար պայքար մղել:

«Մենք գտել ենք ադեկվատ պատասխանը, գիտեք, որ Սարիբեկ Սուքիասյանը առաջադրվել է 10-րդ ընտրատարածքում եւ նաեւ նա մեր ցուցակի 12-րդ համարն էր, հիմա քանի որ Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել որպես թեկնածու, դա նշանակում է, որ մեր ցուցակի տասներորդ տեղը դատարկվում է եւ այդ տեղից սկսած ամբողջ ցուցակը մեկ քայլ առաջ է կատարում: Սարիբեկ Սուքիասյանը հայտնվում է 11-րդ տեղում», - ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ վերջինս կշարունակի պայքարել նաեւ մեծամասնականով եւ ՀԱԿ-ը պաշտպանելու է նրա թեկնածությունը. - «Միեւնույն է՝ մենք պառլամենտում ունենալու ենք պատգամավոր Սուքիասյան»:

Թիվ 10  ԸԸՀ-ն այսօր պատգամավորության թեկնածու գրանցեց Սուքիասյանի եղբորը՝ «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ, ինքնառաջադրված Սարիբեկ Սուքիասյանին: Նրա հետ փաստորեն նույն ընտրատարածքում կպայքարեն անկուսակցական, Հանրապետականի կողմից առաջադրված գործարար Գարեգին Նուշիկյանը եւ ինքնառաջադրված, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանը:

ԸԸՀ-ն չգրանցեց Խաչատուր Սուքիասյանինi
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արմեն Ծատուրյան , : Երեւան
29.03.2012 06:40
+0 / -0
Ցանկացած միջինից բարձր եկամուտ ունեցող մարդ տարին 1 ամիս կարող է հանգստանալ արտասահմանում, եւ մի քանի անգամ լինել արտասահմանում` գործնական այցելությունների ժամանակ: Նույնիսկ երկրի նախագահը:

Որտեղ է տրամաբանությունը?
Ով է որոշել, որ 18%-ը նշանակում է մշտապես ՉԲՆԱԿՎԵԼ?
Իսկ որտեղ է եղել մարդը մնացած` 82% օրերին?

Մշտապես չբնակվելը 51%-ի դեպքում կլիներ ...

Ամենակարդացվողը