Հինգշաբթի, փետրվարի 11, 2016 Ժամանակը Երեւանում 21:02

    Քաղաքական

    Նախագահը կոչ է անում քվեարկել Սամվել Ալեքսանյանի օգտին

    Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կոչ արեց քվեարկել գործարար Սամվել Ալեքսանյանի օգտին:

    Մուլտիմեդիա

    Աուդիո
    • Նախագահը կոչ է անում քվեարկել Սամվել Ալեքսանյանի օգտին

    • Հարցազրույց Սամվել Ալեքսանյանի հետ

    Երկրի նախագահի ժամանելուն, ինչպեսեւ մյուս հանդիպումների ժամանակ, նախորդեցին հայ էստրադայի հանրահայտ երգիչների ելույթները:

    «Արդարության ծարավը եւ պայքարը հանուն դրա մարդկությանն ուղեկցել է իր ողջ պատմության ընթացքում: Բնական է, որ աշխարհի բոլոր անարդարությունները շտկելը մեր ուժերից վեր է, բայց կառավարող կուսակցությունն ի զորու է շատ բան անել այս ուղղությամբ», - ասաց իշխող կուսակցության նախագահը` շարունակելով. - «Մենք լրջագույն քայլեր ենք իրականացրել արդարադատության համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Հայաստանը տեսանելի ապագայում լինելու է իրավական պետություն: Ես դրան հավատում եմ: Եվ այսօր այստեղ եմ` իմ համոզումը ձեզ փոխանցելու համար նաեւ»:

    «Իրավական առումով պաշտպանված պետք է լինի մեզնից յուրաքանչյուրը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը: - «Հայաստանի պես երկրի համար անհնար է նորմալ տնտեսություն կամ, օրինակ, բարձրակարգ ոստիկանություն ունենալ առանց իրավական պետություն լինելու»:

    Նա ասաց, որ մեր հասարակության «ամենամեծ պահանջը» աշխատանքն է` բարձր վարձատրվող աշխատանքը: Այս առումով ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականությունը ուղղված է լինելու նաեւ փոքր ու միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:

    «Փոխում ենք տնտեսական քաղաքականության նպատակադրումները: Արդեն սկսել ենք: Մենք շարունակելու ենք պարզեցնել հարկային վարչարարությունը: Հարկային բեռը փոխադրելու ենք աստիճանաբար դեպի խոշոր հարկատուներ: Ոչ մի հակամրցակցային գործողություն անպատիժ չենք թողնելու», - ասաց նապագահը:

    Անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալական անհավասարությանը` Սերժ Սարգսյանը ասաց, որ պայքարելու են այդ անհավասարությունը ծնող պատճառների դեմ. - «Արդյունաբերական քաղաքականության նոր մոտեցումներն իրենց հետ բերելու են հազարավոր նոր աշխատատեղեր: Արդեն սկսել ենք, արդեն արդյունքներ էլ ունենք` թեեւ աշխատատեղերը, իհարկե, բավարար չեն»:

    Երկրի ղեկավարն ու իշխող կուսակցության նախագահը Մալաթիա-Սեբաստիա համայնքների բնակչությանը կոչ արեց քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի եւ այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի օգտին. - «Մենք առաջադրել ենք եւ սատարում ենք նրան եւ համարում ենք, որ նա կարող է Ազգային ժողովում արժանապատվորեն ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքը»:

    «Ազատություն» ռադիոկայանը նաեւ ուշագրավ զրույց ունեցավ Սամվել Ալեքսանյանի հետ` մասնավորապես նույն ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի` հեռուստաբանավեճ կազմակերպելու առաջարկության վերաբերյալ:

    Նախագահը կոչ է անում քվեարկել Սամվել Ալեքսանյանի օգտինi
    || 0:00:00
    ...    
     
    X
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանությունները
    Մեկնաբանություններ
         
    Մանուկ , : Երևան
    13.04.2012 19:54
    +0 / -0
    «Մենք լրջագույն քայլեր ենք իրականացրել արդարադատության համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Հայաստանը տեսանելի ապագայում լինելու իրավական պետություն: Ես դրան հավատում եմ: Եվ այսօր այստեղ եմ` իմ համոզումը ձեզ փոխանցելու համար նաեւ»:
    Չե` ժողովուրդ ջան, մինչև կարգին չհավատանք--սրանք փոխվողը չեն; Չհավատանք' --որ փոխվեն:

    Սմբատ , : Վանաձոր
    13.04.2012 12:35
    +0 / -0
    «Արդյունաբերական քաղաքականության նոր մոտեցումներն իրենց հետ բերելու են հազարավոր նոր աշխատատեղեր: Արդեն սկսել ենք, արդեն արդյունքներ էլ ունենք` թեեւ աշխատատեղերը, իհարկե, բավարար չեն»: Սա Դուք եք ասում: Ձեր նախորդը 40 հազար աշխատատեղ ու համատեղ աշխատանք էր խոստանում:
    Իսկ հիմա արեք գոնե նվազագույնը` ստիպեք որ Ձեր առառջադրած ու սատարած բոլոր օլիգարխներն իրենց ձեռնարկություններում կիրառեն ՀՀ օրենքները` աշխատողների աշխատավարձերը ժամանակին տան և կիրառեն տոնական օրերի ու Եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերի հանգիստը:

    Անանուն
    12.04.2012 22:47
    +0 / -0
    Ev vortex e ajd ushagrav harcazrujcy???
    Ի պատասխան

    Վարող
    13.04.2012 15:31
    +0 / -0
    Այդ զրույցը կարելի է լսել նյութին կից աուդիոֆայլում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով նաեւ Ձեր դիտողությունը, մենք աուդիոֆայլից առանձնացրեցինք տվյալ հատվածը եւ այն եւս կցեցինք հոդվածին. համապատասխան հղումը տեքստում կա։

    Սամվել
    12.04.2012 21:48
    +0 / -0
    Այս նյութը կարդալուց հետո արդեն Աստծո գոյությանն էլ եմ սկսել կասկածել: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին՝ ես նրա վաղվա օրվան այլևս բացարձակապես չեմ հավատում:

    Ամենակարդացվողը