Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը կապամոնտաժի Մաշտոցի պուրակի կրպակները


Քաղաքապետը կկայացնի կրպակների ապամոնտաժման որոշում
please wait

No media source currently available

0:00 0:00:57 0:00

Քաղաքապետն կկայացնի կրպակների ապամոնտաժման որոշումը

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Տարոն Մարգարյանը այսօր որոշում է կայացրել ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակները:

Այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պարտադիր էր արդյոք երկրի նախագահի կամքը` խնդիրը լուծելու համար, քաղաքապետը պատասխանել էր. - «Մենք բազմիցս մեր հայտարարությունների մեջ ասել ենք, որ դրանք ժամանակավոր կրպակներ են, եւ ես էլ եմ դեմ հիմնական կրպակներին: Ժամանակավոր լուծում էինք տվել այդտեղ եւ մինչեւ երեք տարի ժամկետ ուներ, բայց դա կարող էր լինել ամեն օր եւ այսօր ապամոնտաժելու որոշումը մենք կկայացնենք», - հայտնեց քաղաքապետը:

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը քաքաղապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է Մաշտոցի պուրակ ու հորդորել քաղաքապետին, որ լավ կլինի, եթե վերջինս կրպակներն ապամոնտաժելու ձեւը գտնի, քանի որ դրանք «աչք շոյող» չեն:
XS
SM
MD
LG