Շաբաթ, մայիսի 28, 2016 Ժամանակը Երեւանում 11:56

    Մաքսլիբերթի

    Լեյլա Սարիբեկյան. Թող Շուշան Պետրոսյանը երգեր մայիսի 4-ին

    Մայիսի 4-ի հրապարակի պայթյունից ժամեր անց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շատ օգտատերեր սկսեցին հայտնել իրենց զարմանքը հրապարակի համերգը չընդհատելու կապակցությամբ:

    Հանրապետության հրապարակը գազով լցված փուչիկների պայթյունից վայրկյաններ անց
    Հանրապետության հրապարակը գազով լցված փուչիկների պայթյունից վայրկյաններ անց
    Պայթյունից հետո «Ֆեյսբուքում» համերգի կազմակերպիչ Հանրապետական կուսակցությունը քննադատոող օգտատերերից էր լրագրող, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Գայանե Առուստամյանը, ով նույնպես կարծում էր, որ սխալ որոշում էր պայթյունից րոպեներ անց համերգը վերսկսելը:

    «Նույնիսկ պայթյունից հետո այդ համերգը կայացավ ու ուսանողները բողոքի ձայն չբարձրացրին: Ցանկացած այլ երկրում եթե նման բան տեղի ունենար, ուսանողները այդ բեմից ոչինչ չէին թողնի: Մեր ուսանողները զարմանալիորեն վերածվել են կրավորական զանգվածի, որը քշվում է ցանկացած ուղղությամբ», - նշեց Գայանե Առուստամյանը:

    Ավետ Բարսեղյանը այս առիթով «Մաքլիբերթի»-ի հետ զրույցում նշեց. - «Ես եւ Նազենի Հովհաննիսյանը դրեւորել ենք մեզ գերպրոֆեսինալ: Խուճապից խուսափելու ու ավելորդ զոհեր չտալու միակ տարբերակը մարդկանց ուշադրությունը բեմի վրա կենտրոնացնելն էր»:

    Պայթյունից հետո համերգը շարունակվեց երգչուհի Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ, ով վիրտուալ տիրույթում թերեւս ամենամեծ մեղադրանքներին արժանացավ այդ իրավիճակում երգելու համար:

    Լեյլա Սարիբեկյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ երգելու ոչ թե իր, այլ Արման Հովհաննիսյանի հերթն էր, եւ ինքը չգիտի, թե հատկապես ինչու իրեն խնդրեցին երգել:

    «Ես ով եմ, որ որոշումներ կայացնեմ: Ես ընդամենը համաձակ մեկն եմ եղել, ով փորձել է իր վրա վերցնել պարտականությունը: Թող Արմանին ասեին բեմ բարձրանար, կամ որեւէ ուրիշ մեկին, օրինակ Շուշան Պետրոսյանին, քանի որ նա Հանրապետական կուսակցության անդամ է», - ասաց Լեյլա Սարիբեկյանը:

    Լեյլա Սարիբեկյանը նշեց, որ իր գործընկեր երգչուհի Շուշան Պետրոսյանը լքել է հրապարակը պայթյունից անմիջապես հետո:

    «Ես կարծում եմ որ իմ փոխարեն ինքը [Շուշան Պետրոսյանը] պիտի բեմ բարձրանար, մենք կուսակցական չենք, իսկ ինքը կուսակցական է ու իր կուսակցական ընկերներին ինչ-որ ձեւով պիտի օգներ», - հայտնեց Լեյլա Սարիբեկյանը:

    Այս առիթով զրուցեցիքն նաեւ Շուշան Պետրոսյանի հետ, ով հաստատեց, որ լքել է հրապարակը, քանի որ պատահարից հետո ի վիճակի չի եղել երգելու:

    «Ես սթրեսից ու վախից երկու օր պառկած եմ եղել դրանից հետո, ինչ կապ ունի իմ հանրապետական լինելը, ես մարդ եմ նախ եւ առաջ», - ասաց երգչուհին:

    Ամենակարդացվողը