Շաբաթ, հոկտեմբերի 25, 2014 Ժամանակը Երեւանում 10:58

Հայաստան

Դեկանը հերքում է բուհական դասագրքում մարտիմեկյան իրադարձությունները աղավաղելու մեղադրանքները

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Դեկանը հերքում է մարտիմեկյան իրադարձությունները դասագրքում աղավաղելու մեղադրանքները

Առաջին անգամ 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունները տեղ են գտել բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագրքում:

Դասագիրքը, որը ներկայացնում է հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, անդրադառնում է նաեւ 2008-ի մարտի 1-ին նախորդող եւ հաջորդող իրադարձություններին: Մասնավորապես, անդրադառնալով փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին, հեղինակը, ով Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկանն Էդիկ Մինասյանն է, գրում է. - «Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թեւը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երեւանում սկսեց հանրահավաքների շարքը»:

Դասագրքի հեղինակը որեւէ անդրադարձ չի կատարել այն հարցին, թե ինչու էր ընդդիմությունը մերժում ընտրությունների արդյունքները: Անդրադառնալով մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին` Հայոց պատմության դասագրքում նշվում է. - «Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության կողմից տեղանքի զննման եւ հասարակական կարգի պահպանման նպատակով Ազատության հրապարակում ձեռնարկված միջոցառմանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչները ու մասնակիցները պատասխանեցին դիմադրությամբ` երկաթե ձողերով, քարերով, փայտերով»:

Ուշագրավ է, որ ցուցարարների ձողերի մասին շեշտելով` ուսանողների համար նախատեսված այս դասագրքում որեւէ բառ չի ասվում, օրինակ, թե ինչպես էին ոստիկանները ծեծի ենթարկում ցուցարարներին: Ավելին, մարտի 1-ին Երեւանի փողոցներում տեղի ունեցած խանութների թալանի, այրված մեքենաների համար նույնպես կոնկրետ մեղադրանք է ներկայացվում ընդդիմությանը. - «Անկարգությունների ղեկավարի եւ կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց ավերներ գործել»: Դասագրքում չի ասվում, թե կոնկրետ ով էր անկարգությունների ղեկավարը:

Մարտի 1-ի երեկոյան իրադարձությունների մասին դասագրքում գրված է. - «Ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա: Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 մարդ»: Նկատենք, սակայն, որ անգամ քրեական գործում նման պնդում չկա:

Այս տարի լույս տեսած Հայոց պատմության այս դասագիրքը, որը հաստատվել է նաեւ կրթության եւ գիտության նախարարության կողմից, արդեն իսկ մեծ արձագանք է գտել թե սոցիալական ցանցերում, եւ թե մամուլում: Տեսակետներ են հնչում, որ վերոհիշյալ ձեւակերպումներով ուղղակիորեն աղավաղվել է պատմությունը, եւ որ դասագրքում պարզապես ներկայացվել է դեպքերի մասին գլխավոր դատախազության հաղորդագրությունները:

Դասագրքի հեղինակը, մինչդեռ, համաձայն չէ այս պնդումների հետ: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում պնդեց, թե ինքը դասագիրքը գրելիս օգտվել է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի փաստաթղթերից եւ պատրաստ է նաեւ դրանք տրամադրել մեզ:

«[Անկարգությունների ղեկավարին] Դուք ինքներդ էլ լավ գիտեք, ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, պետք էլ չէ, որ դասագրքերում դա կոնկրետ շեշտադրումով անվանական լինի: Փաստերը կտամ Ձեզ, կնայեք, կիմանաք, պատրաստ եմ այդ փաստաթղթերը Ձեզ տրամադրել», - ասաց Մինասյանը` հավելելով, թե ինքը պատմական փաստեր է ներկայացնել:

Հարցին, թե ինչո՞ւ տեղի ունեցածի վերաբերյալ ընդդիմության տեսակետը չի ներկայացվել, Մինասյանը պատասխանեց. - «Քանի անգամ ասեմ, որ բոլոր տեսակետներն էլ կան, եզրափակիչ մասում դա նշված է»:

Եզրափակիչ մասում Պատմության ֆակուլտետի դեկանը գրում է. - «Մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ իշխանությունները, որոնք ճգնաժամի լուծման խաղաղ միջոցները դեռ չսպառած դիմեցին ոստիկանական ուժի գործադրմանը»:

Դասագրքի վերաբերյալ փորձեցինք պարզել նաեւ գրքի համահեղինակ, պատմաբան, մասնագիտական խմբագիր Պետրոս Հովհաննիսյանի տեսակետը` այն, թե ինչո՞ւ գրքում համակողմանի չեն ներկայացվել իրադարձությունները: Օրինակ, գրում են, որ ընդդիմությունը չէր ընդունում ընտրությունների արդյունքները, բայց չեն բացատրում, թե ինչու:

«Բայց գրված է, երեւի ամբողջը չեք կարդացել, կամ եթե կարդացել եք, ուրեմն լավ չեք հասկացել: Ես ասում եմ նշված է, Դուք ասում եք, նշված չէ: Իրադարձությունների նկարագրությունը գրված է այնպես, ինչպես որ եղել է, այնպես, ինչպես գրվել է», - պնդեց Հովհաննիսյանը:

Սակայն պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանը պնդում է, որ այս դասագրքով աղավաղվել է պատմությունը, դասագրքում տեղ են գտել բաներ, որոնք մեկ առ մեկ հերքվել են անցած տարիների ընթացքում:

Աշոտ Սարգսյանը, ով նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է, կարծում է, որ մարտի 1-ի աղավաղված իրադարձությունների ներկայացումը դասագրքի հեղինակի նախաձեռնությունը չէ: Պատմաբանի համոզմամբ` նախագահի նստավայրից ուղղակի հրահանգ է իջեցվել աղավաղված փաստերով դասագիրք հրատարակելու մասին: 

«Հրահանգ է իջել նախագահական նստավայրից, որ այս ձեւով այս վարկածը, որ մենք չկարողացանք կյանքի կոչել, գոնե դասագրքում մատուցեք այն մարդկանց, այն երեխաներին, որոնք այդ մասին շատ քիչ բան գիտեն կամ չգիտեն», - ասաց Սարգսյանը, ով կարծում է, որ դասագիրքը պետք է ետ կանչվի եւ այդ հատվածը գրվի այնպես, ինչպես իրականում եղել է:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Գրանիտ , : Ռուսաստան
02.12.2012 16:15
+0 / -0
Շատ տպավորիչ են Վահանի ու Robertի արձագանքները:
Նրանք բացառություն չեն՛ կան հայեր,որոնք ամեն տարի ծաղիկներ են դնում Աթաթուրքի հուշարձանին:
՞պատմաբան՞ դեկանն ել միայնակ չէ՛ Հարաստանի պատմությունը նույն ճշմարտությամբ մեկնաբանում են նաեւ նրա կոլեգաները՛ Հայ ժողովրդի բարեկամները ոխերիմ:
Նա մեկն է այն 70%-ի,որը 5000 դրամով птичка է դնում:
Հաշվեք թե նա քանի տառ է գրել, թիվը բազմապատկեք 5000 ով կստանաք թե քանի դրամ է վերցրել դա գրելեւ համար

գևորգ , : Երևան
29.11.2012 06:49
+0 / -0
Այս պատմաբանները երևի հեղինակել են, 1914-1923թթ Թուրքիայի պատմությունը,որով Գյուլն է սովորել: Ուսանողները պետք է բոյկոտեն սրանց դասերը

Robert
29.11.2012 01:29
+0 / -0
Ha inch, shat el chisht en grel mardik, karoxa cucararner@ chein vor vra ein tvel vostikannerin kam el gazazac xanutnern ein talanum chtesi nman? el inch dzev eq uzum vor et anter@ grvi? xexch mardik hangist pchacnum ein operai hraparak@ vostikannern el ekan sksecin cecel, u stipecin vor texapoxven mashtoci poxotayi nerqevi xanutyneri NERS@? et xekavarneri anunnern el chen nshel vor et xekavarneri vohmak@ shat chboykoti erevi, bayc te qaxaqaciakan hasarakutyan chapazanc mec doza stacac "aktivist-gorcichneri" achqis vonc kvriper es krvaxndzori ardzanagrutyan voreve drsevorum?
Vorpes dasagrqi potencyal shaharu es dem em dra popoxman@, u karcum em vor im het khamadzaynen nayev bolor es harcin sar@ glxov u aranc avelord emocianeri nayox neytral akanates mardik! vor arden zzvel en es harci taterakanacumic u shaharkumneric!

Վահան , : Երևան
27.11.2012 16:51
+0 / -0
Լրիվ համաձայն եմ պատմաբանների տեսակետի հետ, այդ դեպքերին ակատանես ու անկողմնակալ մարդիկ նույնպես վստահ եմ, որ համաձայն կլինեն: Իսկ նրանք ովքեր պնդում են հակառակը` լտպ-ի վկաներ են ու հհշական երկիր քանդողներ Գուցե պահանջեն որ վանսրիադեղյան երևույթի մասին էլ նշեն պատմության գրքերում, որպես «ազգային հերոս»: այ թե ինչպես է անպատժելությունը լկիտացնում սրանց:

Տիգրան , : ք.Երևան
27.11.2012 12:58
+0 / -0
Պարոն Մինասյան. Դուք մարտիմեկյան իրադարձությունները շարադրելիս հավանաբար առաջնորդվել եք այն կանխավարկածով, որ < և Գայլերի կուշտ լինեն և ոչխարները` ապահով>, սակայն պետք է հիասթափեցնեմ Ձեզ, զի աղավաղված կիսաճշմարտությունները ոչ ոքի պետք չեն և գրոշի արժեք չունեն: Փորձեք այդ <վրիպակը> օբյեկտիվ վերաշարադրել հանուն պատմական արդարութան` ընթերցողների արդարացի զայրույթին և 10 զոհված ընկերների ընտանիքների անեծքին չարժանանալու համար...

fred , : yerevan
27.11.2012 03:51
+0 / -0
Hargeli dekan yes chem havatum vor duq texyak cheq ayn axaxakox @ntrakexziqnerin, vor texi unezan ayd charabastik @ntrutyan zamanak. Yes naev vstah em vor dzer tramabanutyamb duq karox eq haskanal, vor anardar @ntrutyunner@ karox en zoxovrdin poxoz durs berel anardarutyan dem payqarelu hamar.
Arze ardyoq hanun dekani atori mexanchel ardarutyan dem?
Spasum em dzer xosqin.

Artur , : Yerevan
27.11.2012 00:19
+0 / -0
Heto mexadrum en turq patmabannerin 1915 cexaspanutjan patmakan pastery axavaxelu hamar, isk inchov en irenq tarbervum.....

Նարեկ , : Մեղրի
26.11.2012 21:08
+0 / -0
Պատմագրությունը հնագույն ժամանակներից էլ սուբյեկտիվ է եղել: Պատմագիրները միշտ էլ փորձել են իրենց ոչ ձեռնտու փաստերն աղավաղել կամ թաքցնել: Այս դեպքում ոչ մի արտառոց բան չկա, որ Էդիկ Մինասյանը իր համահեղինակած բուհական գրքում մարտիմեկյան իրադարձությունները նկարագրելիս միտումնավոր հենվել է իշխանության կանխավարկածի վրա: Եթե Մինասյանը փորձեր օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը, շատ հավանական է, որ կորցներ իր պաշտոնը: Պարզապես հարգելով պատմությունը, մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված անձանց հիշատակը և վերջապես իր` որպես պատմաբանի համբավը, պետք է ընդհանրապես չանդրադառնար մարտյան իրադարձություններին` կանխավ իմանալով, որ ինքը չի կարող օբյեկտիվորեն ներկայացնել կատարված իրադարձությունները:

Հովսեփ , : Օման-Հայաստան
26.11.2012 20:15
+0 / -0
Պալատական պատմաբաններ: Անամոթ ու անկիթ իրենց պատմաբան հորջորջող այդ մասնագետիկները ինչ էրեսով են փողոցում նայելու մարդկանց աչքերին:
Ես որպես ծնող, չեմ թողնելու, որպեսզի իմ երեխան սերտի այդ սուտը: Ես պատրաստ եմ նույնիսկ բոյկոտելու այդ դասագիրքը ու կոչ եմ անում բոլոր ծնողներին միանալ բոյկոտին:

Ամոթ, հազար ամոթ:

Ամենակարդացվողը