Մատչելիության հղումներ

Չարենցի կյանքի ողբերգական դրվագները՝ «Մահվան տեսիլ» ֆիլմում


Եղիշե Չարենց. Մահվան տեսիլ
please wait

No media source currently available

0:00 0:53:24 0:00

Եղիշե Չարենց. Մահվան տեսիլ

«Մահվան տեսիլ» գեղարվեստական կինոդրամայում «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքի ողբերգական դրվագները՝ Երեւանի բանտում անցկացրած վերջին օրերը, դաժան հարցաքննությունները։

Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան:

Եղիշե Չարենցի պոեզիան երկար տարիներ արգելված էր խորհրդային իշխանությունների կողմից։ Կյանքի ֆիզիկական ծավալների մեջ չպարփակվող նրա կերպարը անհասանելի մնաց ժողովրդին։

Հանճարեղ բանաստեղծի մահվանից 75 տարի անց էկրանին է նրա կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել:

Ֆիլմի պրեմիերան կայացել է Չարենցի մահվան օրը՝ նոյեմբերի 27-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում, իսկ երեկ օնլայն պրեմիերան էր։

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը ֆիլմը կցուցադրի նաեւ դեկտեմբերի 2-ին, ժամը 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG