Ուրբաթ, հոկտեմբերի 31, 2014 Ժամանակը Երեւանում 10:10

Քաղաքական

ՀՀՇ-ի համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին

Համագումարը կվերլուծի քաղաքական իրավիճակը, կընտրի վարչության նոր կազմ եւ վարչության նոր նախագահ:

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ՀՀՇ-ի համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին

Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, իր 17-րդ համագումարում նաեւ կորոշի, թե ինչ ձեւաչափով է հանդես գալու նախագահական ընտրություններում:

«Դեռեւս կա 17 օր եւ առաջիկա օրերը քաղաքական հստակեցումների օրեր են: Եթե անգամ հստակեցումներ չլինեն, թեկնածուներ առաջադրված չլինեն, կամ դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դիրքորոշումն արտահայտած չլինի, որեւէ խնդիր չի առաջանա: Մենք նշված օրակարգով մեր համագումարը կանցկացնենք եւ կսպասենք առաջադրումներին», - հավելեց նա:

Համագումարը կվերլուծի քաղաքական իրավիճակը, կընտրի վարչության նոր կազմ եւ վարչության նոր նախագահ:

Արձագանքելով հարցին` հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը հապաղում է նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցում` սպասելով «Բարգավաճ Հայաստան»-ի որոշմանը, Մանուկյանը նախ չընդունեց «հապաղել» ձեւակերպումը, ապա հավելեց, թե ամեն ինչ ընթանում է նորմալ:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հայտերն է ներկայացնում, ուսումնասիրում է պոտենցիալ մնացած քաղաքական ուժերին եւ թեկնածուներին, որից հետո ինքը կհայտարարի [իր որոշումը]: Սա խաղի կանոնների մեջ է: Մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները «Բարգավաճ»-ի, Դաշնակցության, մնացած քաղաքական ուժերի հետ, եւ դա շատ լավ է: Առաջիկայում հստակեցումներ, բնականաբար, կլինեն», - ասաց ընդդիմադիր գործիչը:

Այնուհետեւ Արամ Մանուկյանը ասաց. - «Եթե քաղաքական ուժերը զգում են այն ծայրահեղ վտանգավոր եզրը, որին մոտենում է Հայաստանը, եւ զգում են, որ դրա դեմը առնելու միակ ձեւը միասնական հանդես գալն է, թեկնածուի հարցը կհեշտանա: Այսինքն` ելնում են այն բանից, որ երկրում կա լուրջ պրոբլեմ, որը չի կարող լուծվել առանց իշխանափոխության, արտագաղթը վտանգավոր չափեր ու ձեւեր է ընդունում: Այս խնդիրները լուծելու համար է, որ անհրաժեշտ է միասնական դիրք, դիրքորոշում, միասնական թեկնածու: Մենք [ՀՀՇ-ն] ունենք Լեւոն Տեր-Պետրոսյան թեկնածու, գտնում ենք, որ իրենից ուժեղը այս պահին չկա: Մեր թեկնածուն ինքն է»:

Մանուկյանը վստահ է, որ Կոնգրեսի առաջնորդը կմասնակցի ՀՀՇ-ի համագումարին. - «Ե’վ ներկա կլինի, ե’ւ խոսք կասի, որին, անշուշտ, մենք սպասում ենք»:
 
Զրույցի ընթաքում նա հերքեց շրջանառվող լուրերը, թե ՀՀՇ-ի շարքերը նոսրանում են` նշելով, թե վերջին երկու տարիներին մեծ թվով երիտասարդներ են անդամագրվել:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը