Մատչելիության հղումներ

Հայաստանում երկրաշարժի ժամանակ առավել խոցելի են դպրոցները


Նրա խոսքով` ամբողջ աշխարհում քիչ են այն քաղաքները, որոնց սեյսմիկ ռիսկը գնահատված է: Սեյսմիկ ռիսկը գնահատված է Հայաստանի 13 քաղաքների համար, ուսումնասիրված են բազմաբնակարան շենքերը, դպրոցներն ու հիվանդանոցները: Երկու տարի առաջ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության եւ հայ մասնագետների օգնությամբ գնահատվեց Երեւանի տարածքի սեյսմիկ ռիսկը:

«Պատկերը շատ անհանգստացնող է, որովհետեւ Երեւանում կա 3500 ավելի բազմաբնակարան շենք, որոնց սեյսմակայունությունը չի համապատասխանում սեյսմիկ վտանգի մակարդակին: Սա Հայաստանի թիվ մեկ խնդիրն է: Շատ մեծ գումար պահանջող աշխատանքներ են` 15 միլիարդ դոլար»,-նշեց Նազարեթյանը:

Բազմաբնակարան շենքերի վիճակը բնակիչների պատճառով եւս ավելի անկայուն է դարձել: Շինարարական ձևափոխումների հետեւանքով վնասվում է շենքի սեյսմակայունությունը:

Նազարեթյանն անդրադարձավ նաեւ 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժին: 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվեց 25.000 մարդ, իսկ նյութական վնասը կազմեց 12 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Հայաստանում խոցելի են հատկապես դպրոցների շենքերը», - ասում է Նազարեթյանը:

Դրա վառ օրինակն են աղետալի երկրաշարժի ժամանակ Սպիտակի մոտակայքում գտնվող Գոգարան գյուղի դպրոցները, որտեղ զոհվածների թիվը հասել էր 187-ի, իսկ սեփական տներում ոչ մի զոհ չէր գրանցվել: Ընդհանուր առմամբ Գյումրիի դպրոցներում 2000 մարդ էր զոհվել: Այս իրավիճակը բնորոշ է աղետի գոտուն:

Սեյսմիկ վտանգի սխալ գնահատումը հանգեցրեց Սպիտակի երկրաշարժի ծանր հետեւանքներին: Շատ լուրջ առաջընթաց կա սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզներ կազմելու ոլորտում: Հայաստանի գրեթե բոլոր քաղաքների համար նման քարտեզներ արդեն կազմվել են:

Մինչեւ 2006 թվականը սեյսմակայուն շինարարության նորմերով արգելված էր բազմաբնակարան հինգ հարկանիից ավելի շենքերի կառուցումը: Հետագայում այդ արգելքը վերացավ: Իսկ նորակառույց շինություններում սեյսմակայունության մոտեցումները տարբեր են: Հիմնականում խորհրդային տարիների շենքերի հետ համեմատած նորակառույց շենքերի որակն անհամեմատ բարձ է: Նազարեթյանի հավաստմամբ` կառուցվելիք շենքի նախագիծը պետք է անցնի փորձաքննություն, իսկ շինարարության ժամանակ պետք է լինի շինարարից անկախ որակի հսկիչ:

Երեկ երեկոյան Իրանի արեւելքում` Աֆղանստանի սահմանի մոտ տեղի ունեցավ 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետեւանքով զոհեր ու վիրավորներ կան: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք Իրանի երկրաշարժն ունեցավ իր ազդեցությունը Հայաստանի վրա, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը մեջբերեց այս տարվա օգոստոսին տեղի ունեցած Իրանի երկրաշարժը, որի էպիկենտրոնը Հայաստանի սահմաններից գտնվեց մոտավորապես 60-65 կմ հեռավորության վրա, իսկ օջախային գոտում ցնցումները հասան մինչեւ 9 բալի: Արդեն մի քանի ամիս է հետցնցումները շարունակվում են:

«Եվ էլի կշարունակվեն, հնարավոր է մի տարի, տարի ու կես: Հետցնցումները զգացվում են Սյունիքում` 3, 4, մինչեւ 5 բալ, որովհետեւ ամենամոտը Սյունիքին, Զանգեզուրին է: Ժողովուրդը արդեն գիտի», - ասաց Պետրոսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG