Հինգշաբթի, Ապրիլ 17, 2014 Ժամանակը Երեւանում 05:21

Հայաստան

«Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում դեռ կշարունակվի

x
«Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում դեռ կշարունակվիi
|| 0:00:00
...
 
🔇
X
06.12.2012
Գյումրիում Ռուսաստանի դաշնության հյուպատոս Վասիլի Կոշմարն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում շարունակվելու է: Նա անհիմն է համարել ծրագրի մասին քննադատությունները՝ նշելով, որ Հայաստանից արտագաղթն այդ ծրագրի հետ չի կապված, այլ գործազրկության:
Տեքստի չափը - +
Գյումրիում Ռուսաստանի դաշնության հյուպատոս Վասիլի Կորչմարն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում շարունակվելու է:

«Այն խոսակցությունները թե իբր ծրագիրը կասեցվելու է, չի շարունակվելու, անհիմն են: Խոսքը գնում է Հայաստանում Միգրացիոն դաշնային ծառայության աշխատանքին: Խոսքն ահա սրա մասին է: Դուք գիտեք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս ասել է, որ Հայաստանում Միգրացիոն ծառայության աշխատանքը ցանկալի չէ, սակայն ներկայացուցչությունն կաշխատի, թե ոչ, նկարագիրը չի փոխվի ամեն դեպքում: Դրանով կզբաղվեն հյուպատոսարանները կամ արտերկրում դիվանագիտական բաժինները», - ասաց հյուպատոսը:

Նշենք, որ Հայաստանի վարչապետը վերջերս մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այդ ծրագիրը Հայաստանի համար ընդունելի չէ:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Հայաստանի տարածքում ծրագիրը չի կասեցվում, Կորչմարը պատասխանեց. - «Այն ամբողջ աշխարհում չի կասեցվում. ով կցանկանա կամավոր վերաբնակվել հայրենակիցներից, նրանք կարող են տեղափոխվել, այդ թվում եւ Հայաստանից, բայց Հայաստանից ոչ բոլոր քաղաքացիները: Ընդգծում եմ` միայն հայրենակիցները: Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն ռուսական արմատներ կամ ժամանակին ապրել են Ռուսաստանում, նաեւ ԽՍՀՄ նախկին տարածքում»:

Հյուպատոսը նշեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում «Հայրենակիցներ» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Նրա խոսքով` վերջին 5-6 տարվա ընթացքում այդ ծրագրով Հայաստանից Ռուսաստան 2000 մարդ է տեղափոխվել: Կորչմարն ասաց, որ ավելի մեծ է աշխատանքային միգրանտների թիվը, որոնք ցանկանում են գնալ, ժամանակավոր աշխատել ու ետ վերադառնալ: Հյուպատոսը հավելեց, թե  մարդիկ արտագաղթում են գործազրկության հետեւանքով: 

«Մարդիկ հնարավորություն չունեն գումար վաստակել ու դրանով ընտանիքը կերակրել, նրանք ստիպված են, կրկնում եմ, ստիպված են հեռանում աշխատանք գտնելու համար», - ասաց Կորչմարը:

Ռուսատանի հյուպատոսը նաեւ ասաց, որ հենց այս «Հայրենակիցներ» ծրագրից գործազուկները չեն կարող օգտվել, քանի որ նրանց գումար է անհրաժեշտ տոմսերի, գույքի տեղափոխման համար, որը ռուսական կողմը փոխհատուցում է, բայց միայն տեղափոխվելուց հետո: Ծրագրից օգտվողը առնվազն 2 տարի պետք է աշխատի Ռուսաստանի տարածքում` փոխհատուցելու կատարված ծախսը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը