Հինգշաբթի, Ապրիլ 17, 2014 Ժամանակը Երեւանում 16:29

Հայաստան

Եվրամիությունը հետեւելու է Հայաստանի նախագահական ընտրություններին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր Բրյուսելում հանդիպեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ
x
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Եվրամիությունը հետեւելու է Հայաստանի նախագահի ընտրություններին

Տեքստի չափը - +
Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը անդրադարձան հարցերին, որոնք քննարկվել են խորհրդարանների միջեւ: Մարտին Շուլցը նշեց, որ Եվրամիությունը հետեւել է Հայաստանում մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին եւ հետեւելու է փետրվարյան նախագահական ընտրություններին:

«Մենք քննարկեցինք գալիք նախագահական ընտրությունները: Գնահատեցինք նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին: Ինչպես նաեւ քննարկել ենք նախագահական ընտրություններին մեր դիտորդական առաքելության հետ կապված հարցեր», - նշեց Եվրախորհրդարանի նախագահը։

Բրյուսելում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում վստահեցրեց եվրոպացի գործընկերներին, որ փետրվարի 18-ին ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ են անցնելու։

ԵՄ դերը Ղարաբաղի հարցում․․․


Եվրախորհրդարանի նախագահի խոսքով` Եվրամիությունը հետեւում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի հենց Եվրամիությունը, Մարտին Շուլցը պատասխանեց, որ ԵՄ-ն այս դերն ու պարտականությունը պետք է թողնի ԵԱՀԿ Մինսկի խմբին։

«Մեր դերն այստեղ համապարփակ կերպով քաղաքական եւ տնտեսական գործընկեր լինելն է: ԵԱՀԿ-ի դերն էլ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա կենտրոնանալն է, եւ Մինսկի խումբը հենց այս կոնկրետ հարցով է զբաղվում: Առաջիկայում նման հարցադրումներից խուսափելու համար, պետք է ասեմ, որ Եվրամիությունը պետք է այս գործն ու դերը թողնի արդեն խնդրում ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբին», - նշեց նա։

Հովիկ Աբրահամյանի խոսքով`  Հայաստան - Եվրամիություն բանակցային գործընթացում` Ասոցիացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ մեծ առաջընթաց է նկատվում եւ խորհրդանշական է, որ հենց այսօրվանից ԵՄ քաղաքացիները առանց վիզաներ ձեռք բերելու կարող են մուտք գործել Հայաստան:

Աբրահամյանը նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովը հնարավոր կլինի ավարտին հասցնել բանակցությունները համաձայնագրերի շուրջ։ Ապա ԱԺ նախագահը Հայաստան հրավիրեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Երեկ  էլ Հովիկ Աբրահամյանը Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին էր հրավիրել Հայաստան, իսկ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան իր հերթին երեկ Հայաստան էր հրավիրել Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը