Երեքշաբթի, փետրվարի 09, 2016 Ժամանակը Երեւանում 00:59

    Հասարակություն

    Տուժողը պնդում է, որ բժիշկները վաճառել են իր կնոջ երիկամը

    Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը պնդում է, որ բժիշկները վաճառել են իր 43-ամյա կնոջ երիկամը, իսկ բժիշկ Օկոեւը առանց տեղյակ պահելու հեռացրել է կնոջ արգանդը:

    x
    Կարապետյանը պատմում է, որ 2008 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնում իր կնոջ` Նունե Մաղաքյանի մոտ հայնտաբերել են բուշտեր, որոնք հեռացնելու համար նա դիմել է մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւին, իսկ վերջինս, ըստ Կարապետյանի, բուշտերը հեռացնելու փոխարեն, իրենց հետ չհամաձայնեցնելով, հեռացրել է կնոջ արգանդը, փողերն ու ձվարաններն ամբողջությամբ:

    «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Օկոեւը հրաժարվեց պատասխանել այս թեմայով որեւէ հարցի` նշելով, որ իր պատասխանը կհրապարակվի միայն վաղը:

    Առողջապահության նախարարությունը երկու օր առաջ panorama.am-ի խնդրանքով ներկայացրել է Օկոեւի պարզաբանումը, որում նշված է, որ Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի սահմաններում, ինչը հաստատվել է դատական քննության ընթացքում:

    «Վիրահատության ծավալի ընդարձակման եւ հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր)», - ասված է հայտարարությունում:

    Կարապետյանի խոսքով, սակայն, նման անդորագիր ներկայացվում է ցանկացած վիրահատության պարագայում:

    Կարապետյանն ասում է, որ վիրահատությունից հետո Օկոեւն իրեն զուտ մասնագիտական տերմիններով է բացատրել, թե ինչ վիրահատության է ենթրակել կնոջը, իրենք մի քանի օր անց պարզել են, որ արգանդն ամբողջովին հեռացված է: Բացի այդ, կնոջ առողջական վիճակի բարդացմամբ պայմանավորված, ամուսինը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ օգնությունը չստանալուց հետո տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Հենց այստեղ է պարզվել, որ արգանդը հեռացնելուց բացի, կարված է միզածորանը: 

    Օկոեւի պարզաբանման տեքստում նշված է նաեւ, որ վիրահատության ընթացքում եղել են բարդություններ, այլ ոչ թե բժշկական սխալ, եւ դա հաստատված է անցկացված բազմաթիվ դատաբժշկական քննությունների արդյունքներով: Որեւէ դատաբժշկական փորձաքննության, սակայն, Կարապետյանը չի հավատում:

    Նունե Մաղաքյանի երիկամը վիրահատվել է արդեն «Նաիրի» բժշկական կենտրոնում եւ առ այսօր հետ չի վերադարձվել: Տուժողը լուրջ կասկածներ ունի, որ այն արդեն վաճառված է:

    «Նաիրի» բժշկական կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հեռացվել է արդեն իսկ վնասված երիկամը եւ, ինչպես կարգն է, ուղարկվել թիվ 1 համալսարանական կլինիկա` հյուսվածքաբանական հետազոտության:

    Տուժողի ամուսինն ասաց, որ 2010-ին հարուցվել է քրեական գործ, բայց առ այսօր չեն կարողանում գտնել, թե որ հարցում որ բժիշն է թերացել: Կարո Կարապետյանը պատրաստվում է դիմել Եվրադատարան՝ պահանջելով ֆինանսական փոխհատուցում:

    Տուժողը պնդում է, որ բժիշկները վաճառել են կնոջ երիկամն ու հեռացրել արգանդըi
    || 0:00:00
    ...    
     
    X
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

    Ամենակարդացվողը