Երեքշաբթի, Հուլիս 29, 2014 Ժամանակը Երեւանում 10:37

Մշակույթ

«Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

x
Մայիսին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Այս մասին այսօր ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարվեց Հանրային հեռուստաընկերության եթերում:

Սուջյանին քվեարկությամբ ընտրել է հատուկ հանձնաժողովը, որը մարտի 2-ին կընտրի նաեւ մրցութային երգը․ Հանրային  հեռուստաընկերությունն այժմ հեղինակներից հայտեր է ընդունում:

Գոռ Սուջյանը 26 տարեկան է, հայտնի է դարձել է «Դորիանս»-ի կազմում, 2011 թվականին «Տարվա լավագույն երգիչ» է ճանաչվել Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում:

«Դորիանս» ռոք խումբը անցած տարի ցանկություն էր հայտնել մասնակցել մրցույթին, ձայնագրել էր երգ, նույնիսկ տեսահոլովակ նկարահանել: Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ 2012»-ին, քանի որ այն անց էր կացվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ամենակարդացվողը