Հինգշաբթի, օգոստոսի 21, 2014 Ժամանակը Երեւանում 18:03

Քաղաքական

Անդրիաս Ղուկասյանը իր առողջական վիճակը նորմալ է գնահատում

Անդրիաս Ղուկասյանը իր առողջական վիճակը նորմալ է գնահատումi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.01.2013
Հացադուլի երրորդ օրը Անդրիաս Ղուկասյանը ինքնազգացողությունը գնահատում է նորմալ, «Շտապ օգնության» բժիշկները պարբերաբար այցելում են նրան: Նախագահի թեկնածուն տեղումներից պատսպարվում է անձրեւանոցի եւ պոլիէթիլենային ծածկոցի միջոցով, ոստիկանների հետ պայմանավորվել է, որ վրան չի տեղադրելու:
Հացադուլի երրորդ օրը Անդրիաս Ղուկասյանը ինքնազգացողությունը գնահատում է նորմալ, «Շտապ օգնության» բժիշկները պարբերաբար այցելում են նրան:

Նախագահի թեկնածուն տեղումներից պատսպարվում է անձրեւանոցի եւ պոլիէթիլենային ծածկոցի միջոցով, ոստիկանների հետ պայմանավորվել է, որ վրան չի տեղադրելու:

Առողջությանը լրացուցիչ վնաս չպատճառելու համար Անդրիաս Ղուկասյանն այսօրվանից սահմանափակում է լրագրողների հետ շփումները, ամեն օր հանդես է գալու մեկ մամուլի ասուլիսով: Անցնող երեք օրերի ընթացքում նախագահի թեկնածուն շարժ տեսնում է եւ չի կասկածում` իր պայքարն արդյունք տալու է:

Նախագահի թեկնածուն հացադուլի միջոցով պահանջում է, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ իշխող Հանրապետական կուսակցության մասնակցությունը ընտրություններին խոչընդոտում է քաղաքացիների ազատ քվեարկության իրավունքը: Ղուկասյանի հացադուլն անժամկետ է, մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել, պնդում է, որ պայքարի այս միջոցից կհրաժարվի միայն մի դեպքում, եթե միջազգային դիտորդները դադարեցնեն առաքելությունը` հայտարարելով, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ:

Ղուկասյանին են այցելել նախագահի չորս թեկնածուներ` Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Հարությունյանը, այսօր էլ Վարդան Սեդրակյանը: Բոլորն էլ հորդորել են դադարեցնել հացադուլը: Թեկնածուն հակադարձում է` պայքարը չի կարելի կիսատ թողնել:

«Դա արժեզրկում է եւ պայքարը, եւ պայքարողին, եւ այն արժեքները, որոնց համար մարդը պայքարում է: Ես չեմ գտնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կիսատ էր թողել իր պայքարը, ինքը մեծ խնդիր լուծեց իր հացադուլով մեր երկրում», - ասաց Ղուկասյանը:

Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով տրվող անվճար եթերաժամը նախագահի թեկնածուն տրամադրում է քաղաքացիներին` դարձնելով այն ազատ ամբիոն:

«Պայման կա, որ քարոզ չլինի որեւէ թեկնածուի օգտին` ներառյալ իմ օգտին», - մանրամասնեց նա:

Առաջինը այդ հնարավորությունից օգտվել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա եթերում հորդորել է ուշադրությամբ հետեւել, թե ովքեր են ընտրապայքարում. - «Փաստորեն 20 տարուց ավելի մենք կոտրած տաշտակի առջեւ ենք կանգնած, մարդիկ լքում են իրենց հայրենիքը եւ ոչ մի հեռանկար եւ ապագա չկա: Մենք պետք է ասենք` վե'րջ, կանգնե'ք, այս ճանապարհները ոչ մի տեղ չեն տանում, հավաքվենք եւ կրենք պատասխանատվությունը ապագայի համար», - ասել է Դանիելյանը:

Հավելենք, որ օրվա ընթացքում Անդրիաս Ղուկասյանին են այցելում քաղաքացիներ, հետաքրքրվում առողջական վիճակով, զորակցություն հայտնում: Ոմանք նշում էին, որ նախագահի թեկնածուին հիշում են Մաշտոցի պուրակի պայքարից, երբ նա ապամոնտաժողների բրիգադում էր ընդգրկված: Ղուկասյանին այցելած որոշ քաղաքացիներ էլ ասում էին, որ չեն ճանաչում նրան, բայց ողջունում եմ պայքարելու վճռականությունը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Վահան Վանական , : Զուիգերիա
24.01.2013 00:42
+0 / -0
Հացաթուլը՝ ոտքէն մինչեւ լեզուն հաշմանդամի գործ է.
Նախագահի թեկնածուի հանքամանքով՝ Անդրիաս Ղուկասյանը, եթէ ոչ իր ընտրութեան ի նպաստ քարոզչութեամբ, կրնայ Հայաստանի հիւսիսէն հարաւ ճամբորդել եւ ընտրութեանց «անկանոնութեանց» եւ « անօրինականութեանց» մասին տէղեկագնել իր համակիրներուն եւ ունկնդիրներուն.
Անդրիաս Ղուկասյանի այս հացաթուլը անիմաստ է.
Ամէնայնդէպս, ընտրութիւնը պիտի կատարուի եւ արդիւնքէ պիտի վաւերացուի.

Նոյնպէս, Վիգդոր Համբարձումեանն ալ հացաթուլ սկսաւ Արձախի ի նպաստ՝ ի դէմ Կորպաչովի, բայց իր շրջանակին խորհուրդին վրայ ընդհատէց, որովհետեւ անիմաստ էր.

Ուրեմն, կաքնիլ ոտքի եւ շարունակել ընտրական պայքարը, յատուկ կերպով.

Վահան Վանական

Ամենակարդացվողը