Հինգշաբթի, Սեպտեմբեր 18, 2014 Ժամանակը Երեւանում 05:37

Հասարակություն

Գիտնականը հետ է վերադարձրել ՀՀ նախագահի մրցանակը

Գիտնականը հետ է վերադարձրել ՀՀ նախագահի մրցանակըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.01.2013
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եիւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը վերադարձրել է 2008 թվականին ստացած ՀՀ նախագահի մրցանակը:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Գիտնականը հետ է վերադարձրել ՀՀ նախագահի մրցանակը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը վերադարձրել է 2008 թվականին ստացած ՀՀ նախագահի մրցանակը:

«Մրցանակը վերադարձվեց մի պարզ պատճառով, որ գիտության բնագավառում, ինչպես եւ ամենուր մեր կյանքում ցինիզմը հասել է գագաթնակետին, այլասերվել են ամբողջ գիտական համակարգը, գիտական չափորոշիչները: Եվ ես, որպես մասնագիտական արժանապատվության նշան եւ բողոքի նշան` ընդդեմ այն ամենի, ինչ կատարվում է մեր գիտության բնագավառում, նպատակահարմար գտա վերադարձնել, քանի որ այդ ամեն ինչի պատասխանատուն երկրի նախագահն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գիտնականը:

Փաստարկելով, թե ինչու է հիմա հրաժարվում գրեթե 5 տարի առաջ ստացած մրցանակից` գիտնականն ասաց, թե այդ տարիների ընթացքում «հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել»:

«Այսօր այնքան են արժանապատվությունը, պատիվը գցել, վարկանիշներն իջեցրել, որ ով փողոցից դուրս է գալիս գիտական աստիճաններ է ստանում», - շարունակեց նա: - «Վերջին կաթիլը, որ ցինիզմի բաժակը լցրեց` նախարարները, մարզպետները արդեն շատ հեշտությամբ դառնում են գիտությունների թեկնածու: Իրենց դա հաստատ պետք չէ, բայց դրանով նրանք այլասերում են գիտությունը եւ գիտության վարկն են գցում: Օրինակ, պաշտպանության նախարարը դառնում է գիտությունների թեկնածու… Իմ գիտական աստիճանը եթե Հայաստանից ստացած լինեի, դա էլ կվերադարձնեի»:

Նա ասաց, որ իր քայլը «անկասկած» պատահաբար չի համընկել նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածին. - «Ինչ ոչ երկրում է կատարվում, չի կարող չանդրադառնալ գիտության վրա: Գիտության բնագավառում չեն կարող լինել այն բարքերը, որ կան ամբողջ հասարակության տարբեր բնագավառներում»:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Անանուն
24.01.2013 16:42
+0 / -0
Դերասանություն է այս ամենը!!!

Erik , : Pogosyan
23.01.2013 19:41
+0 / -0
Es eritasard bjishk em, hatuk veradardzel em Xarabax, vortex cnvel em, u ashxatum em xarabaxum. Bayc ays karch jamanakahatvacum aynqan e hivandanoci xekavarutyuny indz zzvecrel, vo shutov toxnelu em xarabaxy ev ashxatanqi em ancnelu ur vor e, bayc voch miayn xarabaxum. Im orinakin shutov khetevi nuyn hivandanici mek ayl bjishk. Ayspisov, tiknayq ev paronayq, ankaxutyan chanachman gtnvox petutyunum bardzr makardaki krtutyun stacac eritasardy tex chuni, poxareny hivandanocnerum caxkum e klanneri sistemy ev korupcian.

լոման , : բելգիա
23.01.2013 18:44
+0 / -0
հայաստանին կոծանումից փրկողը հատուկ հայ գիտնականերն են: լավ մտածեք հայոց ղեկավարներ:

Անանուն
23.01.2013 18:06
+0 / -0
hargum em Harutyun Karapetyanin, iskakan Hay txamard!!!

Ամենակարդացվողը