Երեքշաբթի, Հուլիս 29, 2014 Ժամանակը Երեւանում 08:35

Միջազգային / Տարածաշրջան

Իլհամ Ալիեւ. «Տնտեսությունը կայուն է»

Ադրբեջանի ղեկավարը պատասխանել է CNN հեռուստակայանի լրագրողի հարցերին։

x
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցում է Դավոսում ամեն տարի անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այստեղ նա հարցազրույց է տվել CNN հեռուստակայանի լրագրող Ռիչարդ Քուեսթին։

Իլհամ Ալիեւի խոսքերով, իր երկիրը շատ արագ է զարգանում եւ ցանկանում է հնարավորինս ընդարձակել կապերը միջազգային գործարար համայնքի, հատկապես այն ընկերությունների հետ, որոնք դեռ կապեր չեն հաստատել Ադրբեջանի հետ։

Ալիեւը Քուեսթին ասել է, թե Ադրբեջանի դռները բաց են եւ իր երկիրը հրավիրում է բոլորին` աշխատելու եւ ներդրումներ անելու Ադրբեջանում։

Դավոսը, Ալիեւի փոխանցմամբ, այդ նպատակին հասնելու լավագույն միջոցն է, քանի որ այս հեղինակավոր միջազգային հավաքին ներկա է լինում աշխարհի քաղաքականության եւ բիզնեսի վերնախավը։

Անցյալ տարի «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը գնել է «ՏՆԿ-Բրիթիշ Փեթրոլեում» ընկերության արժեթղթերը, իսկ  50 տոկոսը, ապա ԱԱՌ կոնսորցիումից գնել է մնացած 50 տոկոսը։ BP-ն, իր հերթին, գնել է «Ռոսնեֆտի» արժեթղթերի մոտ 20 տոկոսը։ Դա 2012-ի խոշորագույն համաշխարհային գործարքներից էր։ Ըստ փորձագետների, այդպես էլ ավելի ամրապնդելով դիրքերը գազի ու նավթի արդյունահանման համաշխարհային շուկայում, Ռուսաստանը կսկսի ավելի ակտիվ եւ ագրեսիվ գործել հատկապես ետխորհրդային տարածքում։ Այս համատեքստում CNN-ի թղթակիցը հարցրել է, թե «Ռոսնեֆտի» եւ BP-ի այդչափ սերտ կապն արդյո՞ք չի օգտագործվի Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։

«Դա բնավ մտահոգության առիթ չէ, քանի որ «Բրիթիշ Փեթրոլեումը» Ադրբեջանի հետ է համագործակցում անկախության գրեթե առաջին ժամանակաշրջանից` 1994 թվականից։ Դա երկու տասնամյակ տեւող շատ բարեկամական, գործընկերային համագործակցություն է, որը կշարունակվի եւս առնվազն երկու տասնամյակ, եւ այլ ընկերությունների հետ BP-ի ծրագրերը չեն անհանգստացնում»,- ասել է Ալիեւը։

Լրագրողի հարցին, ո՞ր հարցն առանցքային կլինի Դավոսում` համաշխարհային տնտեսության դանդաղ զարգացո՞ւմը, Ալիեւը պատասխանել է․ - «Իրականում մեր տնտեսությունը շատ կայուն է, մենք կարողացանք աճ ապահովել նույնիսկ ճգնաժամի տարիներին, Ադրբեջանի տնտեսությունն աշխարհում ամենաբարձր աճ գրանցող տնտեսություններից է»։

Ալիեւը ավելացրել է, որ Ադրբեջանն անցած տասնամյակում եռապատկել է ՀՆԱ-ն, իսկ հիմա տնտեսությունն էլ ավելի դիվերսիֆիկացված է, եւ նավթն ու գազն այլեւս միակ հենքը չեն։

«Այժմ իմ հիմնական նպատակն է կայուն ներդրումներ ապահովել Ադրբեջանի տնտեսության ոչ էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համար»,- ասել է Ալիեւը։

Գնահատելով համաշխարհային միտումները, Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Եվրամիության համեմատությամբ տնտեսական առումով ավելի կայուն է, քանի որ եվրոպական երկրների միջեւ կան ակնհայտ տարաձայնություններ։

«ԱՄՆ-ը նաեւ քաղաքական տեսակետից է այսօր ավելի կայուն»,- ասել է Իլհամ Ալիեւը CNN-ի թղթակից Ռիչար Քուեսթին։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Վահան Վանական , : Զուիցերիա
24.01.2013 01:33
+0 / -0
Իլհամ Ալիեւ ճիշդ բան կ'ըսէ,

«Իրականում մեր տնտեսությունը շատ կայուն է»,

Իսկ հապա, իր բերնէն ելած պայթուձիկներուն ձայները իրական դառնան, իր տնտեսութիւնը ինչի պիտի նմանի.

Աւելի լաւ է Ալիեւ իր երկրին հարստութիւնը օգտագործէ իր կայուն տնտեսութիւնը աւելի զորացնելու, փոխանակ տղայական ապրումներով զէնքեր հավաքելու.

Պատերազմը իր մանկութեան փողոցային խաղերուն չի նմանիր. Պատերազմը քարուքանդ կ'ընէ թէ երկիրը եւ թէ տնտեսութիւնը.

Վահան Վանական

Ամենակարդացվողը