Կիրակի, Ապրիլ 20, 2014 Ժամանակը Երեւանում 20:49

Քաղաքական

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»

Տեքստի չափը - +
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ` փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Արդյունքները ինձ համար միանշանակ են. Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես ոչ մի կասկած չունեմ», - շաբաթ օրը ՀՀՇ համագումարի ամբիոնից հայտարարեց նորանկախ Հայաստանի առաջին նախագահը:

Խոսելով Ազատության հրապարակում գումարվող հանրահավաքների մասին` Տեր-Պետրոսյանն ասաց. - «Առայժմ ես տեսնում եմ միայն ժողովրդի գործը: Ժողովուրդը ընդվզել է: Ինչպես դրանից առաջ ընդվզում էր բոլոր կեղծված ընտրությունների ժամանակ: Այս անարդարության դեմ ոտքի են կանգնել վճռական` չընդունելով այդ ընտրությունների արդյունքերը»:

Նրա խոսքով, սակայն, եթե ինքը 2008-ին ուներ գործողությունների ծրագիր, որի իրականացմանը խանգարեց Մարտի 1-ը, ապա այսօր կոնկրետ գործողությունների ծրագիր չի տեսնում. - «Տեսնում եմ խոսքերը, տեսնում են ճառերը, բայց գործողություն, գործողությունների ծրագիր, չկա»:

Տեր-Պետրոսյանը հավելեց, որ այս օրերին հանրահավաքներին մասնակցող մարդկանց կեսից ավելին Կոնգրեսի մարդիկ են, նրանք, ովքեր 2008 թվականին մասնակցում էին իր կազմակերպած հանրահավաքներին:

ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ որոշեց միանալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ ՀՀՇ կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:

«Նոր համախոհներով նոր կառույցն ավելի արդյունավետ կլինի», - հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` փաստարկելով, որ երիտասարդների շրջանում նոր կուսակցությանն անդամագրվելու «ոգեւորություն» է նկատվում:

«Այս քայլի արդյունքում Հայոց համազգային շարժում կուսակցությունը չի լուծարվում: Ստեղծված նոր կառույցը լինելու է նաեւ ՀՀՇ-ի իրավահաջորդը», - հայտարարեց Մանուկյանը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Վահան Վանական , : Զուիցերիա
24.02.2013 00:29
+0 / -0
Չարենցը եւ Լեւոնը, (ՍՐԲԱԳՐՈՒԱԾ)

Ակնկալութիւն՝ Յարգարժան եւ Սիրելի Լեւոն Տեր-Պետրոսյանէն,

Չարենցի «Խելագարուած Ամբոխները» երիտասարդութեան համար յեղափոխական ուժգնութիւն մ'էին.

Լեւոնին Խելագարուած Ամբոխները՝ 1980-ին քայքայեցին Արցախը կալանավորող Ստալինիան շղթաները եւ Ազատագրեցին հարիւրաւոր տարիներ տեւող պայքարներէ ետք.

Լեւոնէն ետք՝ Րոպէրդը եւ Սերժը կրցան Հայուն Եռագոյնը բարցր պահել մեր Ազատագրուած Սահմաններուն վրայ.

Այսօր՝ Նախագահական ընտրութեանց առթիւ Գիտակից եւ Արթուն երիտասարդութիւնը մեծապէս գնահատելի է.
Բայց, Նախագահական ընտրութեանց արթիւնքի «Կասկած»ներուն համար հայաստան պէտք չունի Խելագարուած Ամբոխներու՝

Եւ ճիշդ այս պահուն
Լեւոնը՝ որպէս նախկին նախագահ՝ իր իմաստուն դերը կրնայ կատարել՝ որքան որ իր համոզումները միկողմանի ըլլան.

Սերժին հետ խորհադակցելով՝
-Առաջարկել քուէարկութեանց վերարժեւորումը,
-Կամ՝ վերստին քուէարկութիւն.

Մեր Ամբոխները Խելագարուած՝ այսոր իսկ դէպի աշխատանք
Մեր Ամբոխները Խելագարուած՝ ըլլան պատրաստ մոտակայ Աւարայրի մը՝ որուն վտանքաւոր կայծերը ամէն օր կը լուսաւորեն մեր սահմանները.

Ուշիմ եւ Արթուն մեր մնանք եւ հսկենք. Թշնամին տկար պահուն կ'սպասէ.

Վահան Վանական


Վահան Վանական , : Զուիցերիա
23.02.2013 23:19
+0 / -0
Չարենցը եւ Լեւոնը,

Ակնկալութիւն՝ Յարգարժան եւ Սիրելի Լեւոն Տեր-Պետրոսյան-էն,

Չարենցի «Խելագարուած Ամփոխները» երիտասարդութեան համար յեղափոխական ուժգնութիւն մ'էին.

Լեւոնին Խելագարուած Ամփոխները՝ 1980-ին քայքայեցին Արցախը կալանավորող Ստալինիան շղթաները եւ Ազատագրեցին հարիւրաւոր տարիներ տեւող պայքարներէ ետք.

Լեւոնէն ետք՝ Րոպէրդը եւ Սերժը կրցան Հայուն Եռագոյնը բարցր պահել մեր Ազատագրուած Սահմաններուն վրայ.

Այսօր՝ Նախագահական ընտրութեանց առթիւ Գիտակից եւ Արթուն երիտասարդութիւնը մեծապէս գնահատելի է.
Բայց, Նախագահական ընտրութեանց արթիւնքի «Կասկած»ներուն համար հայաստան պէտք չունի Խելագարուած Ամփոխներու՝

Եւ ճիշդ այս պահուն
Լեւոնը՝ որպէս նախկին նախագահ՝ իր իմաստուն դերը կրնայ կատարել՝ որքան որ իր համոզումները միկողմանի ըլլան.

Սերժին հետ խորհադակցելով՝
-Առաջարկել քուէարկութեանց վերարժեւորումը,
-Կամ՝ վերստին քուէարկութիւն.

Մեր Ամփոխները Խելագարուած՝ այսոր իսկ դէպի աշխատանք
Մեր Ամփոխները Խելագարուած՝ ըլլան պատրաստ մոտակայ Աւարայրի մը՝ որուն վտանքաւոր կայծերը ամէն օր կը լուսաւորեն մեր սահմանները.

Ուշիմ եւ Արթուն մնանք եւ հսկենք. Թշնամին մեր տկար պահուն կ'սպասէ.

Վահան Վանական

Ամենակարդացվողը