Չորեքշաբթի, հոկտեմբերի 01, 2014 Ժամանակը Երեւանում 03:55

Քաղաքական

Շարմազանովը պատասխանում է Հովհաննիսյանին

«Կարծում եմ՝ Հովհաննիսյանը անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը», - ասում է Հանրապետականի խոսնակը։

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Շարմազանովը պատասխանում է Հովհաննիսյանին

«Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ ձայնագրության հրապարակմամբ», - երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա պահանջեց, որ ձայնագրությունը անմիջապես հրապարակվի:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել էր, մասնավորապես, անցած ուրբաթ օրը հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարություններին` նշելով, թե եթե նրանք այդպես շարունակեն, ապա իրենք կհրապարակեն երկրի նախագահ, Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանի ու «Ժառանգության» ղեկավարի զրույցի մանրամասները ամբողջությամբ:

«Պարզապես ասեմ` եթե այդպես շարունակեն մեր գործընկերները, մենք ոչ թե ստիպված կլինենք` հնարավոր կլինի նաեւ մենք էլ ներկայացնենք մեր ձեռքի տակ ունեցած տվյալները։ Որովհետեւ ինքը բացահայտել է միայն զրույցի մի մասը, իսկ այդ զրույցը տեւել է մեկ ժամից ավել», - հայտարարել էր Հանրապետականի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Հենց այս հայտարարությունն էր որպես սպառնալիք ընդունել Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդի ասուլիսից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը ասաց, որ Հովհաննիսյանի կողմից նման հայտարարություն անելու պատճառը, իր կարծիքով, այն է, որ նա անձամբ չի ծանոթացել իր հայտարարությանը:

«Ես կարծում եմ, որ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը, քանզի այնտեղ ամեն ինչ շատ մատչելի հայերենով շարադրված է, ավելին, հուսով եմ, որ պարոն Հովհաննիսյանին այդ հայտարարության տեքստը այսօր, այնուամենայնիվ, կփոխանցեն նրա գործընկերները՝ հնարավորություն տալով նրան գոնե հետագայում խուսափելու նման տհաճ իրավիճակներից», - ասաց Հանրապետականի խոսնակը։

Ի դեպ, ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, թե եթե պարզվի, որ ինքը սխալ է եւ Շարմազանովը նման հայտարարություն չի արել, ապա ինքը ներողություն է խնդրում:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը