Ուրբաթ, մայիսի 27, 2016 Ժամանակը Երեւանում 14:16

    Հայաստան

    ԱՄՆ-ի պետքարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
    Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Այս տեղեկությունը փոխանցում է Հայաստանի նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

    «Հարգելի՛ պարոն նախագահ, շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, եւ ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել: Համաձայն եմ նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռեւս որոշ աշխատանք է մնում կատարելու: Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմական լրատվամիջոցներով եւ քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաեւ լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը իր ուղերձում:

    Ջոն Քերրին նաեւ հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ «առաջ մղելու ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առեւտրի եւ ներդրումների համար»:

    «Ես նաեւ մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծում եւ խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ եւս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջեւ վաղեմի կապերը եւ պատմական բարեկամությունը», - ասել է Քերրին իր ուղերձում:
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանությունները
    Մեկնաբանություններ
         
    Armina , : Yerevan
    26.02.2013 10:23
    +0 / -0
    Կա՞ որևէ պաշտոնական հղում: Ո՞րտեղից այս ինֆորմացիան
    Ի պատասխան

    Վարող
    26.02.2013 16:16
    +0 / -0
    Աղբյուրը նյութում նշված է։

    Ամենակարդացվողը