Հինգշաբթի, Հոկտեմբեր 02, 2014 Ժամանակը Երեւանում 06:21

Հայաստան

Սերժ Թանկյան. «Ժամանակն է փոփոխության»

Սերժ Սարգսյանի եւ Սերժ Թանկյանի հանդիպումը Թումո կենտրոնի բացման ժամանակ, Երեւան, 14-ը օգոստոսի, 2013թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Սերժ Սարգսյանի եւ Սերժ Թանկյանի հանդիպումը Թումո կենտրոնի բացման ժամանակ, Երեւան, 14-ը օգոստոսի, 2013թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Աշխարհահռչակ ռոք աստղ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ։

«Հարգելի պարոն Նախագահ, շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե` ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ հասարակական կազմակերպությունների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ-ի զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞` ոչ», - ասված է Թանկյանի նամակում, որը ռոք աստղը անձամբ է տրամադրել լրատվամիջոցներին։

«Բավականին ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞։ Որ Դուք` Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞` ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը», - Սերժ Սարգսյանին գրում է Սերժ Թանկյանը` ընդգծելով. - «Այլապես ես կտիրանայի Հայաստանին եւ կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որեւէ այլ ինքնակոչ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի»:

«Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացե՞լ է, եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչեւիցե, ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք», - գրում է ռոք աստղը Հայաստանի նախագահին եւ շարունակում. - «Դա ի՞նչ է նշանակում Ձեզ համար։ Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եւ աշխարհում, ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից։ Օբաման թեկուզ հույս է խոստանում` չնայած որ հիասթափեցրել է բոլորիս»:

«Տարիներ առաջ, ես արշավանք սկսեցի` խնդրելով նախագահ Օբամային հետեւել իր խոստումին եւ ճանաչել Հայկական Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց», - գրում է Թանկյանը` շարունակելով. - «Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի` այն ի կատար ածել, եթե նույնիսկ որոնց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը եւ լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը, որը անում է ամեն ինչ` համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն»:

«Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Որպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց  ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք», - շեշտում է ռոք աստղը` ամփոփելով. - «Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որեւէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր: Դուք կարող եք այն  իրագործել հիմա, անձնական օրինակով եւ նախագահական հրովարտակով: Միացե՛ք մեզ, Սե՛րժ: Ոգեւորե՛ք մեզ: Խնդրո՛ւմ եմ, ընդունեք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար,

Խաղաղություն»:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Davit , : Yerevan
02.03.2013 01:12
+0 / -0
Սերժ Սարգսյանի եւ Սերժ Թանկյանի հանդիպումը Թումո կենտրոնի բացման ժամանակ, Երեւան, 14-ը օգոստոսի, 2013թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

2013 - ogostosy martic shut a ekel es tari ???

Artur , : Yerevan
26.02.2013 13:29
+1 / -0
Սերժ Սարգսյանը խղճի վիրահատությունից հետո ուշքի գալուն պես սկսում է վանկարկել Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ:

Ամենակարդացվողը