Չորեքշաբթի, Հոկտեմբեր 01, 2014 Ժամանակը Երեւանում 22:16

Քաղաքական

Հովհաննիսյանի պատասխանը Քերրիին եւ Բարոզոյին

«Հանկարծ դուք Հայաստանի Հանրապետության իրավունքը չխախտեք», - արեւմտյան բարձրաստիճան գործիչներին խորհուրդ է տալիս «Ժառանգության» առաջնորդը։ԼՐԱՑՎԱԾ

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, 23-ը փետրվարի, 2013թ.Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, 23-ը փետրվարի, 2013թ.
x
Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, 23-ը փետրվարի, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, 23-ը փետրվարի, 2013թ.
«Ժառանգության» առաջնորդի խոսքով` անթույլատրելի է ոչ լեգիտիմ իշխանության ճանաչման միջոցով զիջումներ կորզել Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման հարցում:

«Ես դատապարտում են այդ ճանաչումը, որովհետեւ ինքը… փաստորեն հեգնում է, ծաղրում է հայ ժողովրդի սահմանադրական իրավունքի պարզ, աննախադեպ արտահայտությունը փետրվարի 18-ին: Հետաքրքրիր է, որ դա արտահայտվել է ոչ թե նախագահի մակարդակով, այլ նոր պետքարտուղարի: Դա ինքնին արդեն ուշագրավ է: Ես ակնկալում են, որ կլինեն վերանայումներ: Եվ ի վերջո աշխարհի բոլոր տերությունները կճանաչեն Հայաստանի ժողովրդի հաղթանակը փետրվարի 18-ին»:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելել էր Արարատի եւ Արմավիրի մարզեր եւ ժողովրդի հետ հանդիպումներ ունեցավ մի շարք բնակավայրերում: Իր ելույթներում նա հորդորեց միջազգային հանրությանը` վերանայել Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու եւ ընտրությունների արդյունքները ճանաչելու որոշումները:


«Պատրաստ եմ լսել Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկները»

Արարատի մարզի Մասիս քաղաքում կայացած հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդը, մասնավորապես, ասաց. - «Պատրաստ եմ լսել Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկները այս տագնապը լուծելու, հաղթահարելու համար, որը համազգային է»։

«Ուզում եք խոսել` ես կխոսեմ Ձեզ հետ, ես չեմ վախենում երկխոսությունից, բայց Դուք` ինչպես Ամերիկան, Ռուսաստանը, Եվրոպան, Չինաստանը պիտի ճանաչեք հայ ժողովրդի կամքի արտահայտությունը: Հայ ժողովուրդը հաղթել է», - հայտարարեց Հովհաննիսյանը` հեռակա դիմելով Հայաստանի նախագահին։

Իր ելույթներում «Ժառանգության» առաջնորդը պնդում էր, թե, չնայած «համատարած կեղծիքներին, ամենուր հաղթել է ժողովուրդը»: Նա ամենուր բարձրացնում էր մարզպետների, քաղաքապետերի հրաժարականների հարցը: Անդրադառնալով Արմավիրի քաղաքապետի հրաժարականին` Հովհաննիսյանն ասաց, թե Ռուբեն Խլղաթյանն ունեցավ «գոնե նվազագույն տղամարդկություն» եւ հրաժարական տվեց:

«Իր օրինակով ժողովուրդը պահանջում է նաեւ մարզպետի հրաժարականը», - հայտարարեց նա:

Արտաշատում Հովհաննիսյանը հայտարարեց, թե «ամենախայտառակ» լցոնումներն ու ընտրակեղծիքները եղան հենց Արարատի մարզում. - «Ով կատարեց այդ խախտումը` կապ չունի, իր անունը Հովհաննիսյան է, թե Աբրահամյան է, ինքը պատասխան է տալու: Հովիկ, Ջոնիկ, ոստիկանապետ, մարզպետ, քաղաքապետ. ամեն մեկը պատասխան է տալու»:

Ուշագրավ է, որ եթե Էջմիածնում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը մի քանի տեսախցիկներ էին նկարահանում, ապա Արարատի մարզում դրանց թիվը շատ ավելի մեծ էր եւ դրանք աշխատում էին անթաքույց:

Արտաշատում հանրահավաքի մի տարեց մասնակից` Արմեն Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտավախություն հայտնեց, թե կարող է ենթարկվել ճնշումների. - «Վաղը այս տարիքիս տանեն, ինձ ծեծեն, որ ասել եմ, որ Րաֆֆիին եմ ընտրել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը հանդիպումներ է անցկացնելու Սյունիքի մարզում:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Անանուն
27.02.2013 00:41
+0 / -0
HH ishxanutyunn u qreakan tarrer@ miasin ah u sarsapi mej en pahum hay zoxovrdin. Amenakextot nor metod@ vostikaneri tesaxziknern en.

Վահան Վանական , : Զուիցերիա
26.02.2013 17:48
+0 / -0
Կոմբիւկիոս եւ Րաֆֆին,

Կոմբիւկիոսs՝ (Confucius), չինացի փիլիսոփան (500 ՔԱ) ըսած է,

«Կարելի չէ անձ մը ճամչնալ առանց գիտնալու իր ատայայտուչիւնը.

Եթէ Րաֆֆին՝ արդարութեան եւ իրաւունքի ինքնավստահութեամբ, անտեսելով ԵԱՀԿ-ի դիտորդները եւ տասնեակէ մը աւելի պետութիւննրու Շնորհաւորագրերը, Ֆրանսան, ԱՄՆ-ը եւ Ռուսիան միացած, կը յայտարարէ,

«Թե՛ Ամերիկայի Գոսդեպի արտգործնախարարը, պետքարտուղարը`Քերրին, թե՛ պարոն Բարոզոն`Բրյուսելից, ինչ ուզում են թող ասեն», -

Այն ատեն, կարելի է մտածել, այսպիսի քաղաքական արտայայտութեամբ Րաֆֆիին կը պակսի Քաղաքական Գիտութիւն (Political Science), եւ որպէս նախագահ Րաֆֆին Հայաստանի օգտակար չի կրնար ըլլալ, եւ միջազգային քաղաքական հրապարակին վրայ Հայաստան չի կրնար ներկայացնել. Կամ Հայաստան կը մնայ առանձնացած (isolated).

Ազատ Անկախ Չինաստան կրնայ գոյութիւն ունենալ, բայց՝

Ազատ Անկախ Հայաստան գոյութին չի կրնար ունենալ, առանց հուժկու յենակէտ մը ունենալու, նման Իսրայելի.

«Ինքնավստահ»՝ Խելագարուած Ամբոխները ոտքի են. Բայց Րաֆֆին այս կէտին վրայ պէտք չէ ինքնավստահ զգայ.
Րաֆֆիի շարժումով եթէ Հայաստան լքուի, այն ատեն՝ Հայաստան կը մատնուի շատ վտանքաւոր կացութեան.

Նախագահ մը պէտք է ունենայ քաղաքական բառագիտութիւն (Treminology)

Առջեւնիս Երկու վտանք կայ…............

Զգուշութիւն, Զգուշութիւն, Զգուշութիւն,

Վահան Վանական

Ամենակարդացվողը