Երկուշաբթի, դեկտեմբերի 22, 2014 Ժամանակը Երեւանում 14:31

Քաղաքական

Դասադուլի կոչերը շարունակվում են

Ուսանողների ցույցը ԵՊՀ-ի մոտ:Ուսանողների ցույցը ԵՊՀ-ի մոտ:
x
Ուսանողների ցույցը ԵՊՀ-ի մոտ:
Ուսանողների ցույցը ԵՊՀ-ի մոտ:

Մուլտիմեդիա

Աուդիո
Երեքշաբթի առավոտյան դասադուլի նախաձեռնությամբ հանդես եկած ուսանողները կրկին հավաքվել էին Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ` իրենց պահանջին միանալու կոչերով:

Դասադուլի նախաձեռնողները չեն ընդունում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները, պահանջում են անցկացնել նոր ընտրություններ: 

Ուսանողներին փորձեցին սաստել ԵՊՀ որոշ դասախոսներ` նրանց հորդորելով չխանգարել դասերին ու դուրս գալ տարածքից: Նույնպիսի հորդորներ ու կոչեր հնչեցնում էր նաեւ բուհի ուսանողների մեկ այլ խումբ:

Ցուցարարները ԵՊՀ-ից երթով շարժվեցին դեպի երեւանյան մյուս բուհերը` դրանց ուսանողներին կոչ անելով միանալ դասադուլին եւ իրենց պահանջներին:

Այդտեղ էլ կային ուսանողների խմբեր` հիմնականում ուսխորհրդի նախագահների գլխավորությամբ, որոնք պահանջում էին չխանգարել դասերին:

Ուսանողների երթի ընթացքում ոստիկանությունն ուղեկցում էր նրանց` «որպեսզի հսկի հասարակական կարգը»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոնիսյանի փոխանցմամբ, Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ինքը փորձել է պարզել, թե ինչի մասին է զրուցել ինստիտուտի պահակների հետ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Վերջինս, Իոնիսյանի պնդմամբ, հայհոյել է իրեն. - «Իր այդ բառերն ասելը, կարծես թե, տեսախցիկներն արձանագրեցին»:

Փոխգնդապետը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Իրենք շատ բաներ են պնդում… Եթե արձանագրել են [տեսախցիկները], թող դնեն: Ո՞նց համոզեմ, ո՞նց ապացուցեմ, որ չկա: Ես ինձ թո՞ւյլ կտամ իր հետ հայհոյանքով խոսել»:

Դասադուլի վերջնաժամկետ նախաձեռնողները չեն սահմանել:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Վահան Վանական , : Զուիցերիա
26.02.2013 18:41
+0 / -0
Ուսումը ամէն բանէ առաջ,

Ուսանող մը կրնայ քուէարկել.
Ուսանողները քաղաքական պայքարը պէտք է ձգեն քաղաքագէտներուն.

Ուսանող մը շատ բաներ ունի սորվելիք, եւ նպատակին հասնելիւ համար շատ պէտք է աշխատի.
Յաջողըւթիւնը շատերու երազն է՝ եւ քիչեր կը հասնին.

Քաղաքականութիւնը քաղաքագէտին,

Եւ ուսանողները դէպի դասասրահ.

Յաջողութեան Մաղթանքներով,

Վահան Վանական

լոման , : Բելգիա
26.02.2013 17:02
+0 / -0
Փշրել ստրկության շղթաները : Սիրտս կարոտից միշտ լաց է լինում ,ստիպված գնացե դարձել եմ տարագիր :ԿԵՑՑԵ այն Հայաստանը , որ վաղն է գալու: Հ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ

Ամենակարդացվողը