Երկուշաբթի, Ապրիլ 21, 2014 Ժամանակը Երեւանում 17:13

Հայաստան

Սերժ Սարգսյանը պատասխանեց Սերժ Թանկյանին

Հայաստանի նախագահ Սերժ ՍարգսյանՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
x
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Տեքստի չափը - +
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պատասխանել է աշխարհահռչակ ռոք աստղ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի բաց նամակին, որով վերջինս իր մտահոգություններ էր արտահայտել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ եւ կասկածի տակ էր առել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:  

Սարգսյանի նամակը, որը փոխանցել է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սիրելի Սերժ, 

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որեւէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի.
«Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»:

Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.

Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի.

«Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:

Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետեւողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ ...»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչեւ Ստեփանակերտ, Մելբուռնից մինչեւ Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչեւ ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երեւանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած եւ տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր: Այսքանը:

Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղություն»:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը 
vardan , : hayastan
27.02.2013 20:54
+0 / -0
Paron hayastani hanrapetutyan NAXKIN NAXAGA Sergh Sargsyan amboxgh hay jhoxovurdn cnvel e aprelu azat ays erkragndi vra bayc voch te geri kam paxstakan linelu dzer nmanneri dzerqin.

MESROP , : HRAZDAN
27.02.2013 13:13
+0 / -0
hargarjan metsargo naxkin naxagah menk jorovurdy djgohumen dzer rekavareluts ,talanelek jorovrdin petutyany,poxel strkatsrelek jorovrdi azatatench hogin,batsahaytek hoktemberi27é,hrt barek dzmerain ,amarayin jamanakatsuyts@ VERDJIN HUYSY BNAKAN luys@ TANUMEK JOROVRDITS MEK JAM AVEL LUYS VAREN VOR LTSVI dzer kam shinovnikneri grpannery ,vory asenk; vory tornenk torek hayastany kshnchi; tsavot terery chigetek jorovrdi,handipek hetnery kasen dzez, ete shgitek ev irok tsankanumek urrel ekek menk kasenk dzez vorterits inshpes sksel

AnsSu , : ARM
27.02.2013 11:03
+0 / -0
Պարոն Սարգսյան Ձեր կառավարության անդամները՝ անձամբ Արդարադատության նախարար Թովմասյանը հայտարարել է, որ մահացածներին ընտրացուցակներից հանել են և այլևս մեր, ավելի ճիշտ կլինի ասելը Ձեր կողքին ընտրություններում հոգիները չեն ընտրելու: Հիմա դուք փաստորեն ընդունում եք որ աշխարհով սփռված Հայերը՝ ՀՀ նախկին քաղաքացիները, մարդիկ որոնց մի մասի ձեռքին նույնիսկ չեն պահպանվել ՀՀ նախկին անձնագրերը, շարունակաբար հիշում են Արազի ափերին ծվարած իրենց /ՄԵՐ/ Նաիրյան երկիրը և հայրենասիրական նկրտումներով տոգորված շարունակաբար մասնակցում են ընտրություններին և իրենց ձայնը մեծահոգաբար շռայլում են Ձեզ? Թվերի վերաբերյալ ենթադրությունները անիմաստ են՝ վստահ եմ, որ ընտրություններին այլևս չմասնակցող հոգիների հստակ թվերի վերաբերյալ լավատեղյակ Արդարադատության նախարարը՝ պարեն Թովմասյանը, հստակ տեղեկացված է Արազի կարոտով տառապող իր նախկին հայրենակից ընտրողների ճիշտ թվաքանակի վերաբերյալ, իսկ ավելի ճիշտ կոնկրետ թվերը Թովմասյանը շատ լավ էլ գիտի և Դուք էլ գիտեք և կարծում եմ դեմ չեք, որ փոքիկ Սերժը հետագա ընտրություններում որպես կարոտախտով տառապող հայրենադարձ ընտրություն կատարի... Փոխեք Ձեր մարտավարությունը պարոնայք, մի խայտառակեք Արազի ափերին բնակվող Մեր Նաիրյան ժողովրդի վեհ գաղափարները և Մեր հերոսացած գյուղերի ու քաղաքների քարքարոտ հողին կանգնելով մի պղծեք հերոս տղաների շիրիմների խորհուդը:

Alla , : Canada
27.02.2013 02:56
+0 / -0
MENQ` HAYERS XOSELU EV GRELU ASTVACATUR TAGAND UNENQ, ES HPARTANUM EM DRA HAMAR, ISKAPES SIRUM EM LAV, TEGIN XOSQY. BAYC XOSQY ARANC GORCI MERAC E.
ETE ES LINEI CER POXAREN, ES PETQ E KANGNEI XNDRI ARJEV, BAYC CHGITEM BNUTYAN INCH GRVAC EV CGRVAC ORENQNEROV DUQ EQ. DUQ EL PATASXANEQ XOSQI KARIQ CHKA, AYSOR XOSQY CEZ CHI OGNI, VOROVHETEV QANI TARI XOSEL EQ EV CHEQ PAHEL CER XOSQY. MARDKANC VSTAHUTJUNY VOCHNCHACREL EQ. ASTCO IMASTUTYAN EV HEZUTYAN HOGIN TOG IJNI CEZ VRA JISHT VARVELU...

Վահան Վանական , : Զուիցերիա
27.02.2013 01:39
+0 / -0
Հայրենասիրութիւն, Հայրենասիրութիւն, տառապանքի մէջ իսկ գեղեցիկ ես դուն.

Հայրենասիրութիւնը Ազքիդ եւ Պատմութեանդ հանդէպ Սերն է.
Հայրենասիրութինը կը փոխանցուի բայց կարելի չէ բժնուիլ ատկէ.
Հայրենասիրութիւն, նոյնիսկ մահուան ճանապարհն է.

Եւ Սերժը որ անցած է թշնամի թաթարին դէմ պատերազմի հրաբորբոք ճակատներէն, կարելի չէ զինք բաժնել իր ազգային մտածումներէն.

Նախագահական պալատէն աւելի՝ իր տունը եղած է ճակատները պաշտպանող զինուորներուն քովն.
Սերժը՝ Զինուոր Նախագահն է եւ ոչ ոք կրնայ մրցիլ իր հետ.

Եւ եթէ Սերժ կը հաւատայ իր նախագահական յաղթանակին՝ պիտի ուզեր մնալ Զինուոր Նախագահը, որովհետեւ կը տեսնէ մօտակայ Աւարայր մը՝

Եւ պիտի ուզեր Առաջնորդել իր Ազգը Դէպի Վերջնական Յաշթանակ.

Հայրենասիրութիւն, գեղեցիկ Բառ մ'ես դուն, Հայրենասիրութիւն.

Վահան Վանական


Անանուն
27.02.2013 00:42
+0 / -0
HH ishxanutyunn u qreakan tarrer@ miasin ah u sarsapi mej en pahum hay zoxovrdin. Amenakextot nor metod@ vostikaneri tesaxziknern en.

Հայուհի , : ազատ Հայաստան
26.02.2013 23:35
+0 / -0
Այս զգայացունց մտորումներով արդեն ոչ-ոքի չեք համոզի, ձեր նախագահության հինգ տարիները լիուլի բավական էին երկրում դրական փոփոխություններ կատարելու համար: Այժմ, տեսնելով ժողովրդի ահագնացող շարժումը, ոտքուձեռք եք ընկել ու <խիարի> ժանրը փոխարինել եք ռոմանտիկ նամակագրությամբ: Հայաստանի ընչազուրկ երեխաները պետք է որ գան հարցնելու փոքրիկ Սերժին, թե ինչպես է ապրում...և հոգ մի արեք, նրա ապագան ազատ և արդար Հայաստանում անամպ կլինի և ապահով: Ժողովուրդն արդեն հոգնել է ձեզնից և ձեր շրջապատից, կամովին հանձնեք իշխանությունը անկաշառ կերպով ընտրված նախագահին, թողեք մարդիկ անվախ, ազատ և արժանապատիվ ապրեն իրենց հայրենիքում և այլևս ոք-ոք չմտածի այն լքելու մասին:

SeRzH , : Moscow, Russia
26.02.2013 22:29
+0 / -0
QICH MNAC SIRTS LTSVER, U ARDEN HAVATALU EI, BAYC, INCHEVE,,,, CHKA!!!!!! CHKA!!!!! RESURS-HAVAT CHEQ TOXEL, U ETE MI QICH MTACUM EQ APAGA SERUNDI MASIN, UXXAKI QICH XOSACEQ U HERACEQ>>>>>>>>>>>>

Simak , : Francia
26.02.2013 22:24
+0 / -0
Hargeli paron.Vat chen grel. Bayts ete ardar eq 1. Dez ev amboghj joghovrdin khapats T.Mukuchyanin(kankhapes keghtsararutyane npastogh tanaqi hamar) dzerbakaleq ev pataskhanatvutyuan entarkeq. 2. Hraparakeq entroghneri masnaktsutyan tsutsaknere ,vorpeszi bazmahazar batsakayoghnere tesnelov ,vor irents pokharen chen entrel- havatan Dzez ev ognen verashinelu mer erkire. Areq miayn aysqane ev Duq kdarnaq ev legitim ev sirvats nakhagah...

Մուշեղ , : Գյումրի
26.02.2013 20:41
+0 / -0
Գեղարվեստահայրենասիրական ոճի մենախոսություն իր և մեր ապագա սերնդի հետ,բայց պարոն նախագահ ընդունեք,որ դուք այնքան էլ ճիշտ չեք Ձեր դատողություններում: Հավատացեք մարդը ազատ էակ է և հայրենիքից առավել իր համար կարևոր է իր արժանապատվությունը և իր հայրենիքում, իր հայրենիքի ապագայի համար ազատ ընտրությունը,վիրավորված,խաբված մարդը երբեք չի կարող լինել իր հայրենիքի ապագա կերտողը առավել ևս սերունդներին ճշմարտություն փոխանցողը...
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը 

Ամենակարդացվողը