Կիրակի, Մայիս 26, 2013 Ժամանակը Երեւանում 08:19

Հասարակություն

Ակցիա Հայաստանում հավատարմագրված 4 դեսպանատների մոտ

Loading
12:00:00 / -:--:--
Տեքստի չափը - +
Երեքշաբթի օրը մի խումբ քաղաքացիներ փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրենքի խախտումների ու կեղծիքների մասին պատմող տեսասկավառակ հանձնեցին Հայաստանում Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ Լեհաստանի դեսպանատներ:

Ակցիայի մասնակիցները պնդմամբ` Հայաստանում անցկացված ընտրությունները կեղծված են: Նրանց մտահոգում է նաեւ այն, որ «եվրոպական պետությունների նախագահները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձներում ասում են, որ ընտրություններն անցել են օրինական»:

Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին ուղեկցեցին բողոքի ակցիայի ողջ ընթացքում: Նրանց թիվը գերազանցում էր ակցիայի մասնակիցների թվին:

Ակցիայի մասնակիցները ասում էին, թե ոստիկանության գործողություններն անօրինական են, որովհետեւ վերջիններս խոչընդոտում էին իրենց ազատ տեղաշարժման իրավունքը, իսկ ոստիկանությունը հակադարձում էր, թե իրենք առաջնորդվում են  «Հավաքների ազատության մասին» օրենքով:

«Ես պատրաստվում եմ դիմել դեսպաններին եւ հարցնել, թե նման ակցիաների ժամանակ իրենց դեսպանության տարածքի անձեռնմխելիությունը խախտման հետ կապված ունեն մտահոգություն, թե ոչ, որպեսզի պարզեմ, թե մեր ոստիկանության աշխատակիցները ինչու են այսպես ջանադրաբար պաշտպանում դեսպանատների անձեռնմխելիությունը, դա հիմնավո՞ր է, թե ոչ», - ասաց ակցիային մասնակցող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը