Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսաքի, արխիվ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսաքի, արխիվ

Վաշինգտոնը երկու նախագահներին հորդորում է ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսաքին երեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել նույն օրը Վիեննայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումը Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարությունում:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին այս առաջին քայլի համար և քաջալերված ենք, որ նրանք համաձայնել են հետագա հանդիպման առաջիկա ամիսներին», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

«Լինելով նրանց առաջին հանդիպումը մոտ երկու տարվա ընթացքում՝ այս գագաթնաժողովը երկխոսության վերսկսման ուղղությամբ կարևոր քայլ է և ցույց է տալիս առաջնորդների ընդհանուր հանձնառությունը՝ վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը», - ասված է հայտարարությունում:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին, Միացյալ Նահանգները երկու նախագահներին հորդորում է ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը ծանր կորուստներ է պատճառել մարդկանց բոլոր կողմերում», - հայտարարել է Յեն Փսաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG