Շաբաթ, մայիսի 28, 2016 Ժամանակը Երեւանում 06:03

    Քաղաքական

    Փորձագետ. «Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է որպես պատանդ»

    Փորձագետ. «Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է որպես պատանդ»i
    || 0:00:00
    ...  
     
    X
    09.04.2014
    Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ Ռուսաստանի քայլերը վկայում են, որ Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես դաշնակից, այլ՝ պատանդ:

    Մուլտիմեդիա

    Աուդիո
    • Փորձագետ. «Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է որպես պատանդ»

    Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ Ռուսաստանի քայլերը վկայում են, որ Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես դաշնակից, այլ՝ պատանդ:
     
    «Ազատության» հետ զրույցում Մեհրաբյանը այսպիսի գնահատական տվեց Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի` ապրիլի 7-ին Բաքվում արված հայտարարությանը, թե «[ռուս-ադրբեջանական] ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար հեռանկարներ կան»:
     
    «Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացումը հաջող է ընթանում: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում, և այդ համագործակցությունը հաջող է ընթանում»,- իր հերթին հայտարարել էր Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը:
     
    «Ռուսաստանը տարածաշրջանում, օգտագործելով Հայաստանի այս պատանդային վիճակը, փաստորեն առաջնորդվում է միայն և բացառապես իր կայսերապաշտական տրամաբանությամբ: Եվ Ռուսաստանը տարածաշրջանը տարածաշրջանում ունի կա'մ ագենտները, կա'մ թշնամիներ», - նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
     
    «Անշուշտ, այս գործարքների հետևում տնտեսական կողմ կա, սակայն վճռորոշն այստեղ աշխարհաքաղաքական կողմն է»,- շարունակեց Մեհրաբյանը: - «Ռուսաստանի նպատակն այլևս որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի: Ռուսաստանն ուզում է այսպես ասենք` թեթևացված տարբերակով վերականգնել Ռուսական կայսրությունը Խորհրդային Միության սահմաններում և, ելնելով այդ տրամաբանությունից, նա փորձում է իր հենակետերը հետխորհրդային տարածքում չկորցնել»:

    Անցած տարվա ամռանը հայտնի դարձավ, որ Մոսկվան Բաքվին է վաճառել մի քանի միլիարդ դոլարի` այդ թվում հարձակողական նշանակության, սպառազինություն: 2013 թվականի օգոստոսի 13-ին Բաքվում Պուտինի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարեց՝ ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասել են 4 միլիարդ դոլարի:
     
    Այս շաբաթ ևս մեկ ուշագրավ իրադրաձություն տեղի ունեցավ․ Ադրբեջանը վերջին պահին արգելեց հայկական պատվիրակությանը մասնակցել Բաքվում ապրիլի 7-ին մեկնարկած ԱՊՀ երկրների Գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին, չնայած հայկական կողմն ուներ միջոցառումը կազմակերպող ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարի հրավերը: Ուշադրություն դարձրեք՝ նիստը ոչ միայն կայացավ, այլև ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցներից և ոչ մեկը չբողոքեց կամ չհետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արգելվել հայաստանյան ներկայացուցչության ժամանումը Բաքու:
     
    Ռիչարդ ԿիրակոսյանՌիչարդ Կիրակոսյան
    x
    Ռիչարդ Կիրակոսյան
    Ռիչարդ Կիրակոսյան
    Լսենք Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանին․ - «Մենք դեռ չգիտենք, թե հատկապես ի՞նչ նոր սպառազինություն են ադրբեջանցիները գնելու ռուսներից: Ուստի մենք չգիտենք՝ ինչպե՞ս դա կազդի [տարածաշրջանում] ուժերի փխրուն հավասարակշռության վրա: Սակայն մի բան հստակ է՝ Ռուսաստանը, կարելի է  ասել, շահագործում է ստեղծված իրավիճակը՝ օգուտներ քաղելով Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունից: Չնայած Հայաստանի հետ ունեցած իր ռազմավարական գործընկերությանը, Ռուսաստանը երկու կողմի հետ էլ հարաբերություններ է զարգացնում»:
     
    Վերջում հավելենք՝ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարի հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակումների հետևանքով հայկական կողմից զոհվում ու վիրավորվում է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

    Ամենակարդացվողը