Մատչելիության հղումներ

Գյումրիում բողոքում են վթարային շենքի բնակիչները


Վթարային շենքի բնակիչների համբերության բաժակը լցվել է
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Գյումրիի Անտառավան թաղամասի թիվ 26 շենքի բնակիչները այսօր բողոքով եկել էին Շիրակի մարզպետարան:

Ընդհանուր առմամբ Գյումրիում 88 վթարային շենք կա, սակայն միջոցների բացակայության պատճառով այս տարի այդ շենքերը չեն ամրացվելու:

Բողոքավոր բնակիչները «Ազատության» հետ զրույցներում ասացին, թե մինչև գտնվեն այդ միջոցները, հնարավոր է, որ դրա կարիքն արդեն չլինի, քանի որ շենքը փլուզման եզրին է:

«2014 թվի առաջին եռամսյակին պետք է վերանորոգեին: Հույսեր տվեցին: Բայց հիմա էլի կըսեն չկա, գումար չկա», - վրդովված ասաց շենքի բնակիչներից մեկը:

«Մենք ուրեմն էս երկրի քաղաքացի կոչվելու իրավունք չունինք», - նեղսրտեց նրա հարևանուհին:

Վթարային շենքի բնակիչներին ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով անձամբ եղել է այդ շենքում, տեսել է դրա վիճակը, սակայն չկարողացավ բնակիչներին շատ բան խոստանալ. - «Ձեր շենքը մտցրել ենք 10 առաջնահերթերի մեջ, այսինքն այդ եղած 88-ի մեջ, եթե ամրացման գումար հատկացվի պետության կողմից, որը շատ դժվար է այսօր… Եվ մենք անընդհատ այդ հարցով զբաղվում ենք, անընդհատ մենք գրում ենք, խնդրում ենք, առաջարկություններ ենք ներկայացնում, բայց ստեղ հարց կա. հանրապետությունում շատ մեծ քանակությամբ այդպիսի շենքեր կան, մենակ Գյումրիում չի: Հազարի մասին է խոսքը, և դա մեծ գումարներ է պահանջում: Այդ գումարների առկայության դեպքում կսկսեն ամրացումները:Այդ ամրացումները սկսելուց հետո, ես ասում եմ` առաջնահերթ դրված է ձեր շենքի հարցը, որովհետև ձեր շենքի վիճակը մենք գիտենք: Ե՞րբ կլինի դա. չեմ ասի` էգուց, մյուս օր, էն մյուս օր… Ես մենակ այսքանը կարող եմ ասել, որ առաջնահերթերի մեջ է, և սպասում ենք, երբ որ լինի այդ գումարները, ձեր շենքը առաջիններից մեկը պետք է ամրացվի»:

Բնակիչներն ասացին, որ չեն պատրաստվում լռել` անդադար բողոքելու են: Արդեն 26 տարի է, որ շենքում ջուր չկա, կոյուղին նորմալ չի աշխատում: Ավելին` շենքում ինքնափլուզումներ են լինում:

XS
SM
MD
LG