Մատչելիության հղումներ

Եվրադատարանը բավարարեց Վրաստանի հայցը ընդդեմ Ռուսաստանի


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում

Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրեց փոխհատուցել տուժածներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի օրը վճիռ է կայացրել, ըստ որի՝ 2006 թվականին Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների արտաքսումը, նրանց ձերբակալությունները կրել են համակարգային բնույթ, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։

Ռուսաստանն այդ քայլին դիմեց, երբ 2006 թվականին վրացական իշխանությունները որոշում կայացրեցին երկրից հեռացնել չորս ռուս զինվորականների, ովքեր կասկածվում էին լրտեսության մեջ։

Ռուսական կողմը միանշանակ հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ հայցում նկարագրված փաստերն անհիմն են։ Ստրասբուրգյան դատարանում Ռուսաստանը ներկայացնող Գրիգորի Մատյուշկինը հայտարարել է, որ էթնիկ վրացիների զանգվածային արտաքսումը եղել է օրենքի սահմաններում։

Այս հիմնավորումները, սակայն, Եվրոպական դատարանը համոզիչ չի համարել՝ Ռուսաստանին պարտավորեցնելով փոխհատուցում վճարել տուժածներին։ Փոխհատուցման չափը որոշվելու է բանակցությունների միջոցով՝ 12 ամսվա ընթացքում։

Վրացիների հանդեպ Ռուսաստանի գործողությունները դատարանը համարել է նրանց ազատության և անձի անձեռնմխելիության խախտում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի դեմ Վրաստանի միջպետական հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել դեռևս 2007 թվականի գարնանը, իսկ 2011-ից դատարանը սկսել է հարցաքննել տուժածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG