Չորեքշաբթի, մայիսի 25, 2016 Ժամանակը Երեւանում 22:47

    Հայաստան

    Վերլուծաբանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշացած է համարում

    Ռիչարդ Կիրակոսյանը ակնհայտ է համարում, որ այս հայտարարությունը կապված է Եվրասիականին Հայաստանի անդամակցության դանդաղեցման հետ:

    Ռիչարդ Կիրակոսյան, արխիվՌիչարդ Կիրակոսյան, արխիվ
    x
    Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ
    Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

    Մուլտիմեդիա

    Աուդիո
    • Վերլուծաբանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշացած է համարում

    Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն ուշացած է համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ցավալի է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:

    Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր իր լատինամերիկյան այցի ընթացքում, մասնավորապես՝ արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում, Արգենտինայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

    «Ողջունում եմ այդ հայտարարությունը, բայց այն շատ ուշացած է, -  «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ շարունակելով․ - «Մտահոգությունը միայն այն չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, այլ այն, որ այդ զենքը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ ադրբեջանցիների կողմից»:

    Նրա կարծիքով՝ հրադադարի վերջերս հաճախակի դարձած խախտումները ևս դեր են խաղացել, որպեսզի Սարգսյանն այսպիսի հայտարարություն անի:

    «Վերջին ամիսներին բավականին մեծ լարվածություն և հարձակումներ ենք նկատում Ադրբեջանի կողմից: Սա կարող է միտում դառնալ, և ամռան ընթացքում կարող ենք սպասել առավել մեծ հարձակումների: Հայաստանն առայժմ ի զորու է պատասխանել Ադրբեջանին, բայց քանի որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին սպառազինություն վաճառել, այդ հավասարակշռությունը կարող է խախտվել», - ընդգծեց վերլուծաբանը:

    Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս հայտարարությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհին, Կիրակոսյանը նշեց, թե ակնհայտ է, որ այս հայտարարությունը կապված է Հայաստանի՝ հիշյալ միությանն անդամակցության դանդաղեցման հետ:

    «Եվ անկեղծ ասած՝ երևի ամոթ է նախագահ Սերժ Սարգսյանի համար, քանի որ նա ցույց էր տվել, որ ուզում է անդամակցել այդ միությանը, մինչդեռ դա ձախողվում է: Իսկ Ռուսաստանի վերջին քայլերը, մասնավորապես՝ Ադրբեջանին սպառազինության վաճառքը Հայաստանի ինքնիշխանությանը հասցված վիրավորանք է», - հայտարարեց վերլուծաբանը:

    «Ռուսաստանը նման է Թուրքիային, նա հարգում է միայն ուժը և իրականում Հայաստանի նկատմամբ ավելի մեծ հարգանք պետք է դրսևորի», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

     

    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

    Ամենակարդացվողը