Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Անընդհատ պատեր շարելով պրոբլեմներ չենք լուծում»


Շարմազանով. «Անընդհատ պատեր շարելով պրոբլեմներ չենք լուծում»
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

Իշխող կուսակցության խոսնակը արդարացված է համարում Թուրքիայի նախագահին ուղղված հրավերը:

Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված հրավերին Հայաստան, ինչպես նաև ներքաղաքական հարցերի։

Շարմազանովը նշեց, որ սեպտեմբերի 6-ին կուսակցությունը խորհրդի նիստ է հրավիրելու, որտեղ քննարկելու են ներկուսակցական, աշնանային նստաշրջանին ընդառաջ հարցեր։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները Հայաստան հրավիրում մի երկրի նախագահի, որի հետ մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի, Շարմազանովը պատասխանեց, որ այս հրավերն արդարացված է։

«Ես կիսում եմ այն փորձագետների կարծիքները, որ այս հրավերը արդարացված է: Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ինքը Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է և ակնկալում է Թուրքիայի առերեսումը պատմության հետ: Եթե նման բան լինի, և Թուրքիայի նախագահը գա Հայաստան, ապա սա կխոսի, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը ընդունում է եղեռնագործությունը, որը տեղի է ունեցել նախորդ դարասկզբին»,- ասաց նա:

Էրդողանի՝ Հայաստան չգալը, ինչպես նշեց Շարմազանովը, կփաստի այն մասին, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։

Իշխող Հանրապետականի մամուլի խոսնակը չցանկացավ մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը։ Քոչարյանը, հիշեցնենք, նշել էր, որ Հայաստանի տնտեսության իրավիճակի լավատեսական գնահատականի համար պատճառներ չի տեսնում։ Տնտեսության զարգացման գործում նա կարևորել է ապամենաշնորհացումը, խոսել չինովնիկների անզուսպ ախորժակից, կարևորել է բիզնեսի համար արդար մրցակցային միջավայրի ձևավորումը:

Շարմազանովն ասաց, թե Քոչարյանի հարցազրույցում որևէ նոր շեշտադրումներ հիմնականում չկան, հերթական հարցազրույցն էր, և մեկնաբանելու կարիք կամ անհրաժեշտություն ինքը չի տեսնում:

Իշխող կուսակցության խոսնակը անդրադարձավ նաև ոչ իշխանական ուժերի 12 կետից բաղկացած առաջարկներին։ Ասաց, որ իրենք իրենց օրակարգն ունեն և առաջնորդվելու են դրանով։ Հիշեցնենք, որ քառյակը իշխանություններին մինչև սեպտեմբեր ժամանակ է տվել 12 կետերը կյանքի կոչելու համար, հակառակ դեպքում խոստացել է խստացնել պայքարը։

XS
SM
MD
LG