Մատչելիության հղումներ

ՊԲ դիրքապահների կողմից Ադրբեջանի քաղաքացի է գերեվարվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 18:10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը հատելու փորձ կատարելու ժամանակ գերեվարել են Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուին:

«Գերիով արդեն զբաղվում են Ղարաբաղի համապատասխան ծառայությունները, նրա ով լինելը կպարզվի առաջիկայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նրա փոխանցմամբ, գերին սահմանը խախտելու ժամանակ քաղաքացիական հագուստով է եղել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն հաստատել է այս տեղեկատվությունը։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը այդ երկրի ռազմական գերատեսչությունից փոխանցել են, որ իրենք տեղեկացվել են Ադրբեջանի քաղաքացու գերեվարման մասին։

Մեր տվյալներով Սամիրօղլուն մոտ 15 տարեկան է։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը հրաժարվեց այլ ինֆորմացիա տրամադրել, ասելով, որ Սամիրօղլուի հետ կապված մանրամասներին կտեղեկացնեն առաջիկա օրերին։

Ի դեպ այս շաբաթ էլ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակոցները շարունակվել են։ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG