Մատչելիության հղումներ

Վարդաքարցիները խմելու ջուրը կրում են գյուղի միակ աղբյուրից


Վարդաքարցիները հեռադիտակով են ստուգում գյուղի աղբյուրում ջրի առկայությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Վարդաքարում խնդիրն այս տարի սրվել է սակավաջրության պատճառով:

Վարդաքարցի տիկին Հայկուշը ամեն օր տնից նախ հեռադիտակով նայում, համոզվում է, որ գյուղի աղբյուրից ջուր է գալիս, հետո տարաները հավաքում, թոռան հետ մի քանի կիլոմետր ճանապարհ է հատում տուն ջուր բերելու համար:

Կարճ ժամանակ անց գյուղի աղբյուրի մոտ հերթ է գոյանում։ Մեծ ու փոքր տարաներով գյուղի տարբեր մասերից վարդաքարցիները հավաքվում ու դժգոհում են, թե դեռ որքա՞ն են շարունակելու ջուր կրել:

«Մեր գյուղն էդ վիճակում է: Անասունին կրենք, մարդուն կրենք, լվացքին կրենք, լողանալուն կրենք․․․ Մարդ կա դպրոցական հինգ երեխա ունի, ո՞նց անենք, որ մաքուր դպրոց ճանապարհենք»։

Քանի դեռ գյուղի աղբյուրից ջուրը գալիս էր՝ վարդաքարցիները, իրար հերթ չտալով, սկսում են ջուր կրել, ով որքան կարող է:

Վարդաքարը ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունի արդեն տարիներ շարունակ: Այս տարի այն ավելի սրվեց սակավաջրության պատճառով, երբ նույնիսկ գյուղի ջրհորները ցամաքեցին: Վարդաքարցիներից շատերը հույս չունեն, որ երբևէ ծորակից խմելու ջուր կունենան: Ասում են, որ ձմռանն ավելի վատ վիճակում կհայտնվեն, երբ հնարավոր է, որ գյուղի աղբյուրն էլ սառչի ու ստիպված ջուր ունենալու համար հարևան գյուղի ճամփան բռնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG