Մատչելիության հղումներ

Փսաքի. «Բավ է յուղ լցնեք ուկրաինական պատերազմի կրակի վրա»


ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ
ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին Ռուսաստանին քննադատել է Դոնբասի տարածքը ռազմականացնելու համար և կոչ է արել դադարեցնել նոր հրասայլերի ու ծանր այլ տեխնիկայի փոխադրումն Ուկրաինայի արևելք։

Փսաքիի փոխանցմամբ, զինելով ռուս անջատականներին` Մոսկվան բացահայտ խախտում է Մինսկում սեպտեմբերի 5-ին կնքված արձանագրության պահանջները։ Նա ասել է, որ Մոսկվան անխուսափելիորեն կպատժվի իրավիճակի հետագա ապակայունացման համար։

«Սպիտակ տունը նոյեմբերի 3-ին հստակ հայտնել է, որ Մինսկի արձանագրությունը շարունակաբար անտեսելու և վտանգավոր քայլեր կատարելու դեպքում Մոսկվայի վճարելիք գինը կբարձրանա»,- հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը և ավելացրել.- «Բավ է յուղ լցնեք ուկրաինական պատերազմի կրակի վրա»։

Ջեն Փսաքին նաև ասել է, որ Կրեմլը Ռուսաստանի հասարակությունից փորձում է թաքցնել Դոնբասում Պսկովի դեսանտայինների զոհվելու փաստը։ Այդ թեմային պարզապես պետական գաղտնիքի կարգավիճակ է տրվել։

«Սպանվածների ընտանիքները կառավարությունից գուցե երբեք չիմանան, թե ինչ է իրականում պատահել իրենց զավակների հետ»,- ասել է Փսաքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG