Մատչելիության հղումներ

«Ժառանգության» խոսնակը շարունակում է հացադուլը


«Ժառանգության» խոսնակը շարունակում է հացադուլը
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Հացադուլ ընդդեմ անգործության. «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը գիշերը լուսացրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բակում։

«Ես [ուղղաթիռի խոցման] հինգերորդ օրը սկսեցի իմ հացադուլը, և արդեն վեցերորդ օրն է՝ լուրջ տեղաշարժ չկա»,- փոխանցեց Սանասարյանը։

Միջազգային կառույցից Սանասարյանի պահանջը մեկն է՝ օգտագործել իր մանդատը ու ձեռք բերել պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած Ադրբեջանի հետ և թույլ տալ հայկական կողմին մոտենալ խոցված ուղղաթիռին։ Երեկ իրեն մոտեցած փոխդեսպանի միջոցով պահանջը հասել է նաև Վիեննա։ Սանասարյանի խոսքով՝ այս հանգամանքն արդեն հուսադրող է, սակայն ոչ բավարար։

«Քանի որ անժամկետ հացադուլ եմ հայտարարել, այսինքն մնալու եմ այստեղ, այլ տեղ չեմ գնալու՝ իմ պահանջներին սպասելով»,- ասաց «Ժառանգության» խոսնակը։

Մի քանի շիշ ջուր, մեկ աթոռ ու անձրևանոց։ Չնայած անձրևին ու ցրտին, Սանասարյանը բաց երկնքի տակ է անցկացնում հացադուլը։ Վրանի մասին չի շտապում մտածել, առողջական վիճակից էլ բողոքներ առայժմ չունի։

«Քաղաքապետարանի կողմից կանչ էր եղել, բժիշկները մոտեցել են, ճնշումս ու սրտիս աշխատանքը ստուգել են, ամեն ինչ նորմալ է»։

Վաղ առավոտից ԵԱՀԿ գրասենյակի բակում էր նաև Նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նա «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այստեղ է բացառապես Դավիթ Սանասարյանին քաջալերելու համար։ Հացադուլը թեև ողջունելի է, սակայն, Սաֆարյանի խոսքով, գործին ոչ թե միջազգային կառույցները այլ հայկական զինուժը պետք է ընթացք տա։

«20 տարի է արդեն մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը միտված է միայն նրան, որ հակամարտությունը իր լուծումը չստանա։ Օտար պետությունները կամ կազմակերպությունները շահագրգռված չեն հակամարտության լուծմամբ։ Մենք ենք շահագրգռված, ուրեմն լուծումը պիտի մեր ձեռքով ու մեր կամքով լինի»,- ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG