Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ի, Դատախազության ու Քննչական կոմիտեի միջև հակասությունները շարունակվում են


ՀՔԾ-ի, դատախազութան ու նորաստեղծ քննչական կոմիտեի միջև հակասությունները շարունակվում են
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

Ըստ իրավապաշտպանի՝ գլխավոր դատախազը ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին ու հասարակությանը փորձում է հասկացնել, թե իսկապես աշխատում է:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), դատախազութան ու նորաստեղծ քննչական կոմիտեի միջև հակասությունները շարունակվում են: Օրերս Հատուկ քննչական ծառայությունը որոշել է կարճել դատախազի ուղարկած գործը՝ Աղվան Հովսեփյանի ենթակայության տակ գործող քննիչների դեմ՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Գլխավոր դատախազությունն էլ իր հերթին վերացրել է այս որոշումը և փոխված մեղադրանքով կրկին գործն ուղարկել ՀՔԾ:

Այժմ արդեն քննիչները մեղադրվում են ոչ թե դիտավորյալ, այլ անփութորեն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Փակ շրջանում պտտվող այս փոխադարձ քրեական գործերի հարուցումը, դրանց մերժումն ու անհեռանկար ընթացքը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանայնը բացատրում է, ոչ թե նախկին ու ներկա դատախազների միջև եղած մրցակցությամբ, այլ համարում է պարզապես դատախազ Կոստանյանի անհաջող PR ակցիա:

«Ում էին դատում ինչի համար էին դատում ինձ համար դա ի սկզբանե պարզ էր, որ դա որևէ ելք չի ունենալու: Սա PR ակցիա էր, որը պարբերաբար կարող է կրկնվել գլխավոր դատախազի գործելակերպում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ քննիչը ձերբակալվածի մասին դատախազին իրազեկել է 8 ժամ ուշացումով: Իսկ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում չի ուղարկվել դատախազին: Քրեական գործը հարուցել ու հսկողությունն իրականացրել է դատախազության կարևոր գործերով քննության վարչությունը, որի ավագ դատախազ Կարեն Բիշարյանը, անդրադառնալով իրավապաշտպանների որակումներին, ասաց, որ դատախազության կողմից ՀՔԾ-ի որոշումը վերացնելն արտառոց բան չէ և Դատախազությունն իր դերը կարևորելու խնդիր չունի:

«Դատախազության բոլոր դատախազներն էլ իրենց պրակտիկայում քրեական գործի վարույթը կարճելու մասին բազմաթիվ որոշումներ են վերացնում ապօրինի լինելու պատճառաբանությամբ և դրանում որևէ արտառոց բան չկա: Թե դրան իրավապաշտպանները ինչ մեկնաբանություն կտան, հարցի մյուս կողմն է, բայց ես հերքում եմ, որ նման բան կա և կրկնում եմ՝ Դատախազությունը ամենևին էլ իր դերը կարևորելու կարիք, անհրաժեշտություն չունի», - փոխանցեց Բիշարյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Դատախազությունը քրեական գործ էր հարուցել նաև Հատուկ քննչական ծառայության պաշտոնյաների նկատմամբ և գործն ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին ու հասարակությանը փորձում է հնարավոր բոլոր անհիմն մեթոդներով հասկացնել, թե իսկապես աշխատում է:

«Հասկանում եք՝ ինչն է ամենատխուրը վստահության իսպառ բացակայությունը իրավապահ համակարգի նկատմամբ, եթե Դատախազությունը վերահսկողություն է իրականացնում, ինչու՞ւ ն անմեղ մարդիկ բանտերում, ինչո՞ւ են նախաքննություն ձգում անմեղ մարդկանց պահելով կալանքի տակ», - ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG