Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին


Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին

17 լուսանկար ու «Ամոթ» վանկարկումներ. Մարդու իրավունքների միջազգային օրը մի խումբ քաղաքացիներ ու իրավապաշտպան կազմակերպություններ սկսեցին ԱԺ դիմաց ակցիայով։

Վոլոդիա Ավետիսյան, Հայկ Կյուրեղյան, Շանթ Հարությունյան և համախոհներ․ «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանը կասկածներ չունի՝այս մարդիկ կալանավայրերում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով․ - «Դատավարության ընթացքում հստակ չի ապացուցվում, որ այս մարդը կատարել է այս արարքը»:

Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին «Արժեքների հեղափոխության» գնացող Շանթ Հարությունյանն ու իր համախոհները, ըստ իրավապաշտպան Ֆելիքս Հայրապետյանի, դարձան ոստիկանական հատուկ օպերացիայի զոհ։ Վերևներից հրահանգված էր՝ Վլադիմիր Պուտինի այցելությունից առաջ չեզոքացնել Մաքսային միության դեմ արտահայտվողներին։

«Իսկ որ Շանթը և իր ընկերները կարող էին մասսա նորից հավաքել և տհաճություններ պատճառել Նորին մեծություն Պուտինին, չեմ կասկածում: Եվ նրանք նախօրոք այդ գործը կազմակերպեցին», - հայտարարեց Հայրապետյանը:

Որպես կանոն քաղաքական ակցիայի մասնակիցներին խուլիգանության կամ բռնություն գործադրելու մեղադրանք է առաջադրվում։ Հայրապետյանի խոսքով՝ նույնիսկ այլախոհություն չհանդուրժող նախկին Խորհրդային Միությունում մարդիկ շատ ավելի մեղմ պատժի էին արժանանում․ - «Սովետական միությունում այլախոհներին դատում էին և տալիս էին նույն խուլիգանության հոդվածով, ինչ որ տղաներին են դատել: Բայց այն ժամանակ նրանց տալիս էին 3 տարի, հիմա մենք շատ ենք զարգացել և արդեն հասցրել ենք առնվազն 7-8 տարվա»:

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ մարդուն երկար տարիներ բանտախցում պահելով իշխանությունը մի գնդակով երկու նապաստակ է որսում. տևական ժամանակով լռեցնում քաղաքականապես ակտիվ մարդկանց և զրկում մեղմացուցիչ հանգամանքներից օգտվելու հնարավորությունից։

Վալոդյա Ավետիսյանը, Սարուխանյանի համոզմամբ, հենց այդ պատճառով դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման․ - «Անգամ վեց ամիս եթե քչացնում է, դառնում է պատիժը 5 տարի, և ըստ համաներման օրենքի, ինքը ազատ է արձակվում: Բայց Վոլոդյա Ավետիսյանը դուրս չի գալիս, որովհետև իր պատիժը 5.5 տարի է, և ոչ մի մեղմացուցիչ հանգամանք վրան չի ազդել»:

Թվով 17 անձանց քաղբանտարկյալ ճանաչելու և ազատ արձակելու պահանջը երկու տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ուղարկվել է նաև «Ամնեսթիինթրնեյշնլ» միջազգային կազմակերպություն։

XS
SM
MD
LG