Մատչելիության հղումներ

Բերքաբերում վիրավորված ձկնորսը դիպուկահարին 50 մետր հեռավորությունից է տեսել


Բերքաբերում վիրավորված ձկնորսը դիպուկահարին 50 մետր հեռավորությունից է տեսել
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00

Բերքաբերցիներն անհանգստացած են հաճախակի դարձած կրակոցներից։

Օգոստոսյան դեպքերից հետո Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում ամեն օր կրակոցներ են հնչում։ Այս գյուղում ո'չ ապահով տուն կա, ո՛չ էլ ապահով տարածք։

Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը Ջողազի ջրամբարի ափին ձուկ էր որսում, երբ Ադրբեջանի՝ ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ արձակվեցին նրա ուղղությամբ։

«Ազատության» հետ զրույցում Աղասին պատմեց․ - «Տեսա, որ դիպուկահարի կրակոցը իմ ուղղությամբ է։ Ինձանից մոտավորապես մի 50 մետր հեռու տվեց, երկրորդն արդեն նույն ձևի աշխատում էր»։

Նա փորձել էր փախոսւտի դիմել․ - «Դուրս եկա, վազեցի, որ բետոնների հետևը մտնեմ՝ աջ ոտքիս հարված զգացի, մի կերպ ինձ գցեցի բետոնների հետևը։ Առաջին օգնությունը ցույց են տվել մեր պոստի տղաները. կրակոցի պահին զգացել են, որ այս ուղղությամբ են աշխատում, իրանք կասկածել են, որ մի բան կատարվում է՝ մարդու վրա են կրակում, եկել են երկու հոգի ինձ հասել ու օգնություն ցույց տվել, տարել իրենց բուժկետ, այնտեղից հասցրել հիվանդանոց»։

Բերքաբերցիները «Ազատության» հետ զրույցում փաստեցին՝ նույնիսկ ջրի գնալիս են իրենց կյանքը վտանգի ենթարկում։

Գյուղացիներից մեկն էլ ընդգծեց, որ անհանգստացած են գյուղում բնակվող երեխաների ճակատագրերով. -«Համարյա միշտ էլ լինում է կրակոց, երեխեքս էլ են ստեղ, թոռներս էլ են ստեղ, ստիպված կրակոցի ժամանակ երեխեքին հանում ենք գյուղից։ Գյուղում երեխա ունենալը շատ դժվար է, պետք է սաղ գիշեր երեխուն պահես, չքնես։ Տեսնում եք՝ ոնց ենք ապրում. տանիքում շիֆեռ չկա, սաղ տները ծակ, մարդու ձեռքը չի գալի, որ ինչ-որ գործ անի։ Նայի հենա պոստը կարամ ասեմ ինչքան է հեռավորությունը՝ երևի կիլոմետրա էլի պոստի հեռավորությունը։ Մյուս պոստն ավելի մոտիկ է, մենք իրենց տեսնում ենք՝ ինչ են անում. ման են գալիս, անասուններ են արածացնում, մեքենաներով գալիս են ըտեղ կրակում բրախում գնում են»։

Հակառակորդի հետ շփման գիծը հասնում է նույնիսկ 300 մետր, Բերքաբերի ջրամբարը, որն այսօր չի օգտագործվում, դարձել է ջրային սահման հայ և ադրբեջանական հողերի միջև։ Այսօր Բերքաբեևրի ջրամբարից գյուղացիները չեն օգտվում՝ վտանգավոր է։

«Կարող է ես գնամ մի երկու ձուկ բռնեմ ծախեմ մի կտոր հաց առնեմ, բայց երեկվա վիճակը տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Էլ ո՞վ կփորձի արդեն մեջը մտնել, շատ դժվար է», - ասաց բերքաբերցիներից մեկը։

Հիշեցնենք, որ ձկնորսին վիավորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։

Նաիրա Խաչիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG