Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներում խնդիրները նույնն են մնում


Քրեակատարողական հիմնարկներում խախտումները շարունակվում են
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց բողոքների բովանդակությունը վերջին տասը տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Այս հաստատություններում վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդական խումբն արձանագրել է, որ 2014-ին ևս կալանավայրերում գտնվողների համար կեցության պայմանները ամենաառաջնահերթը չեն։

«Դատապարտյալները, եթե առաջ են քաշում խնդիր՝ համար առաջինը վաղաժամկետի գործունեությունն է, երկրորդը կապի միջոցի՝ բջջային հեռախոսի խնդիրը, որը օրենքով արգելված է դեռ, և երրորդը՝ բուժսպասարկումը», - ասում է ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:

Ազատազրկման վայրերում նաև բուժանձնակազմի խնդիր կա։ Օրինակ՝ Վանաձորի քրեակատարողական հիմնարկն արդեն չորս տարի է՝ բժիշկ է փնտրում, բայց ոչ ոք չի ցանկանում զբաղեցնել այս հաստիքը։ Մյուս հիմնարկներում իրնեց պատիժը կրող բանտարկյալներն էլ բողոքում են, որ թեև բժիշկ կա, բայց բուժօգնության խնդրանքը հաճախ անպատասխան է մնում։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցի, թերի է հիվանդությունների այն ցանկը, որոնց դեպքում կալանավորը չպետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում։ Կան նաև օրենսդրական այլ բացեր։

«Ուղղակի ընթացակարգը, ժամկետները այնքան սահմանված չեն, որ մենք ունենում ենք կալանավայրերում մահվան դեպքեր, քանի որ անձը թեև հիվանդ է, փոխանակ բուժում ստանա և այնուհետև նորից վերադառնա կալանավայր, ուղղակի չի հասցնում դուրս գալ և մահանում է հենց կալանավայրում», - ասում է Թումայանցը, - «Արդեն մենք ունենք այնպիսի վիճակ և բողոքներ, որ անձինք խնդրում են բժշկի օգնություն, բայց կարող է 3-4 ժամ չստանան, անգամ մեկ օր բժիշկը չգա և չայցելի ազատազրկված անձին։ Ավելին՝ մենք անգամ ունեցել ենք բողոքներ, որ ներարկում են իրականացնում հենց խցի դռան պատուհանից և այլն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG