Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն և՛ դատապարտում է, և՛ «չափալաղ» առաջարկում


Սեյրան Սարոյան. «Հելնեինք չափալաղ տայինք»
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Ազգային ժողովում այսօր իշխող Հանրապետականի և Դաշնակցության հրավիրած արտահերթ նիստում ընդդիմադիրների նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություն ընդունվեց:

Հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը ներկայացրեց նախագիծը՝ ցավ հայտնելով, որ դրա հեղինակները միայն Հանրապետականն ու Դաշնակցությունն են, և քաղաքական մյուս ուժերը չեն միացել փաստաթղթին: Ռուստամյանի խոսքով, իրենց հայտարարությունը կանխարգելիչ նպատակ ունի և միտված է վերացնել անպատժելիության զգացումը այն անձանց մոտ, ովքեր բռնություն են կիրառում հասարակական-քաղաքական գործիչների դեմ:

«Հիմնական խնդիրը տեսնում ենք այն, որ այդպիսի երևույթները միահամուռ դատապարտելը նախևառաջ այդ անպատժելիության զգացումը պետք է վերացնի այդ մարդկանց մոտ: Սա ամենագլխավորն է: Երկրորդը՝ մնացած բոլոր այն անձիք, ովքեր պայքարել են Հայաստանի ազատության, անկախության համար, պետք է վստահ լինեն, որ պետությունը կանգնած է իրենց կողքին, երաշխավորելու նրանց տարրական մարդու իրավունքները, նրանց խոսքի ազատությունը և ստիպելու է բոլորին հարգել այդ հիմնարար արժեքները», - նշեց Ռուսաստամյանը:

Դաշնակցական պատգամավորը նշեց, որ իրենք ամեն ինչ արել են, որ մյուս ուժերը ևս այս հայտարարությանը միանան, բայց հիմա ունեն այն, ինչ ունեն, և եթե մյուսները ցանկություն ունեն դառնալ համահեղինակ, կարող են դա անել՝ կողմ քվեարկելով հայտարարության նախագծին: Ընդդիմադիր ուժերը, թեև չէին միացել այս նախագծին, սակայն, մասնակցում էին արտահերթ նիստին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատեց, որ վերջին բռնությունների ողջ պատասխանատվությունն անձամբ Սերժ Սարգսյանի ուսերին է: Արտահերթ նիստը որակելով որպես խեղկատակություն՝ Զուրաբյանը տեղեկացրեց՝ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը․ - «Եվ քանի որ այս հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, հետապնդում է ընդամենը մեկ նպատակ՝ փրկել ռեժիմի դեմքը և բացարձակապես այնպես վարվել, որ ոչ ոք այս բռնարարքների համար որևէ պատասխանատվություն չկրի, ես իմ կոլեգաների հետ միասին հայտարարում եմ, որ մենք չենք ցանկանում մասնակցել այս՝ ռեժիմի դեմքը փրկելուն ուղղված ֆարսին և անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ավարտից հետո մենք ուղղակի կլքենք այս դահլիճը»:

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը պահանջեց պաշտոնանկ անել փոխոստիկանապետին:

«Կրկնում եմ՝ «Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ եթե պաշտոնանկ չի արվելու գոնե փոխոստիկանապետը, որը իր հայտարարությամբ հաստատում է, որ այո՛, մենք ենք տեղի ունեցածի պատասխանատուն, այս ամենը շոու է, այս ամենը իմիտացիա է», - ասաց նա:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ վստահ է՝ այս ամենը արվում է բռնության հետևում կանգնածներից մեղադրանքը շեղելու համար:

«Այն փաստը, որ հայտարարության համահեղինակ հանդես է գալիս Հանրապետական կուսակցությունը՝ թույլ տվեք արդեն իսկ այդ փաստով կասկածել տեքստի անկեղծությանը և կարծիք հայտնել, որ սա ընդամենը արվում է բռնության հետևում կոնկրետ կանգնած մի խումբ մարդկանց և քաղաքական ուժերի ինդուլգենցիա տալու համար», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Երեկվանից այս տեքստը կամ դրա վարիացիան Հանրապետական խմբակցությունը շրջանառության մեջ է դնում՝ ինչ-որ հանդուրժողականության կոչերով և այլն, և այդ կոչերը պարբերաբար են, բայց այսօր էլ Ազգային ժողովի նիստում մենք տեսնում ենք, որ, ասենք, Ազգային ժողովի սպիտակ մազերով 70-ամյա մարդը չորս երեխաների մայր հանդիսացող պատգամավորի հասցեին վերջին փողոցային արտահայտություններն է անում, ու մեկը չկա՝ սաստի: Հիմա, եթե Հանրապետական կուսակցությունը այդքան հանդուրժող է, պարոն Բաղդասարյան, կարող եք ուղղակի խմբակցության նիստ հրավիրել և ձեր խմբակցության որոշ պատգամավորների բացատրել ախոռի և Ազգային ժողովի տարբերությունը, դա կլինի ձեր ամենամեծ ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հանդուրժողականության մթնոլորտ հաստատելուն»:

Փաշինյանը ՀՀԿ-ին. «Ձեր պատգամավորներին բացատրեք ախոռի եւ ԱԺ-ի տարբերությունը»
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

Հանրապետականի և Դաշնակցության հեղինակած հայտարարությունն ընդունվեց ձայների 71 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:

«Հելնեինք չափալաղ տայինք»

Մինչ Հանրապետականը դատապարտող հայտարարություն էր ընդունում, հանրապետական պատգամավորը արդարացնում էր բռնության դեպքը:

«Նույն մեր ընկեր Արամ Մանուկյանն ամբողջ աշխարհ, մի ցելի ժողովրդի դեմ կարա դնի Հանրապետության նախագահին քֆուր տա, ու մեկդ՝ ոչ մեկդ ստեղ նստած, չեկավ․․․ այդ ժամանակ եթե մենք մի հատ մեր ընկերոջը էդ ապտակը տայինք՝ հենց Ազգային ժողովում, դրսում էն մարդը մեր ընկերոջը ապտակ չէր տա», - հայտարարեց հանրապետական պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ շարունակելով,- «Ա՛յ, հիմա մեր բոլորիս սխալնա, որ մեր մեջ էդքան տղամարդկություն չկար՝ հելեինք մի չափալաղ տայինք, ասեինք՝ քանի՞ գլուխ ունես, այ Արամ, որ Հանրապետության նախագահին կարելի՞ է՝ ժողովրդի մոտ մեր ես քրֆում: Հիմա էլ մի հատ ապտակ կերել ես մռթիդ՝ սաղ աշխարհին հանել ես ոտի: Բա էդ որ քֆուր էիր տալի, չէի՞ր մտածում, որ կարող է մի հատ տղա էլ գա մի օր տա բերնիդ մեջը՝ հենց մոր քֆուր տալու համար»:

Հայհոյել է, ուրեմն թող պատասխան տա, մենք մեզ էշի տեղ չենք դնելու, ԱԺ ամբիոնից հայտարարեց գեներալ Սարոյանը:

«Արամ Մանուկյան, ընչի՞ էիր քրֆում, դու կուլտուրական մարդ, հլը որ Շմայսը քրֆեր, ջայնամ, բա դու ո՞ւր ես քրֆում, արա՛: Ես եթե մեկին քրֆում եմ, համ չափալաղի պատասխանը գիտեմ, համ էլ տալու: Հիմա դու քֆուր տալը գիտես, չափալաղը ուտում ես, պատասխան տալն էլ չգիտես: Էկել եք, ասում եք՝ քելեք Արամի տեղ պատասխան տանք: Ընչի՞ տանք, Արամը քֆուր է տվել, Արամն էլ թող պատասխան տա: Ճիշտը տենց կեղի»:

«Բա ներքին զորքերի հրամանատարի մոտ բդի նախագահին քրֆեն, էն էլ կողից դնի իրան իշո՞ւ տեղ, անցնի, էթա՞, տենց ներքին զորքերի հրամանատար կլինի՞: Իրանք խաբար չեն, ջրի ավտո ունի, դուբինկա ունի, հլը շան ծեծ ա տալու, հլը ինչ օյիններ ունի խաղալու»,- եզրափակեց Սարոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG