Մատչելիության հղումներ

Օբամա. «Պուտինն իր երկրում խորը ճգնաժամի ականատեսն է»


Օբամա. «Պուտինն իր երկրում խորը ճգնաժամի ականատեսն է»
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Վերջին շրջանում ռուսական մամուլում տեղ են գտնում հրապարակումներ այն մասին, թե ինչ խելացի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչ հնարամիտ և փայլուն քայլեր է ձեռնարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և ընդհանրապես ամբողջ Արևմուտքը ծուղակը գցելու համար։

Ռուբլու անկու՞մ․ դա, ըստ երդվյալ պուտինասերների, շատ լավ է: Հիմա Ռուսաստանն էժան գնով կվերադարձնի արևմտյան բորսաներում կամ ընկերությունների հաշիվներին գրանցված ռուսական ընկերությունների պարտատոմսերը, արժեթղթերը, արտահանած դրամագլուխը։

Սոցիալական ցանցերում էլ տեսնում ես գրառումներ, որոնց հեղինակները հրճվանքով են խոսում Վլադիմիր Պուտինի «հանճարեղ» քաղաքականության մասին, որը «անպայման հաղթանակ կբերի»։ Կոնկրետ ժամկետներ, ճիշտ է, չեն նշում, բայց հեղինակները համոզված պնդում են, թե արևմտյան ամբողջ փտած տնտեսական համակարգը ուր որ է կտապալվի՝ եթե ոչ այսօր, ապա վաղը։

«Շախմատի մեծ վարպետ է Պուտինը, մեծ հաղթանակն արդեն տեսանելի է, բայց Արևմուտքը դեռ տաք է, չի հասկանում», - այս միտքն են փորձում ընթերցողին հուշել պուտինիստները։

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման CNN-ի թղթակցի հետ զրույցում մեկ-երկու պարբերությամբ արձագանքել է այսօրինակ մեկնաբանություններին։

«Կան պնդումներ, թե պարոն Պուտինը շախմատի վարպետ է, խաղում հաղթել է պարոն Օբամային, Արևմուտքին, սրան, նրան։ Եվ հենց այս պահին նա իր ազգային տարադրամի` ռուբլու անկման, ֆինանսական ճգնաժամի և տնտեսության խոշոր նահանջի, խորը ճգնաժամի ականատես է», - ասել է Օբաման և որոշակի հեգնանքով ավելացրել. - «Չեմ կարծում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաղթողն այդ վիճակում է լինում»։

Անգլերենում կա այսպիսի հասկացություն` knee-jerk, ծնկին անսպասելի հասցված հուժկու հարված, որից հակառակորդը վայր է ընկնում։

«Ես դեմ եմ «նախ կրակիր, հետո մտածիր» մոտեցմանը, դա ճիշտ չէ»,- ասել է Օբաման, նկատել տալով, որ ռուսները պետք է լավ մտածեին նախքան ուկրաինական արկածախնդրությանը դիմելը։

Օբամայի փոխանցմամբ, Ամերիկան շատ հաշվարկված, խիստ և վճռական քաղաքականություն է վարում միջազգային օրենքները կամ Միացյալ Նահանգների շահերը ոտնահարող երկրների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG