Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը


Ծեծել են Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողին)
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Ակտիվիստի ընկերները պատմեցին, որ նրա վրա հարձակվել են 3-4 դիմակավորված անձինք և հարվածներ հասցրել։

Այսօր երեկոյան ժամը 10-ի սահմաններում Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով սոցիալական ցանցերում ներկայանում է «Նավակ ճոճողը» անունով։

Գաբրիելյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում հավաքված նրա ընկերներից Հակոբ Սիմիդյանը պատմեց, որ ակտիվիստի վրա հարձակվել են 4 դիմակավորված անձինք և փայտերով ու բռունցքներով հարվածներ հասցրել նրան։

Գաբրիելյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում, խնդրեց դեմքը չնկարահանել՝ նպատակահարմար չհամարելով հանրությանը ցուցադրել բռնության հետքերը։

Վիլեն Գաբրիելյանի դեմքն ամբողջությամբ կապտած, այտուցված էր, գլխի վրա կային արյան հետքեր։

Բժշկական առաջին հետազոտություններով, Գաբրիելյանի մարմնի վրա կոտրվածքներ չեն հայտնաբերվել, սակայն նրա գլխի վրա կան պատռվածքներ և այժմ պետք է պարզվի, թե արդյոք նա ուղեղի ցնցում է ստացել։

Հակոբ Սիմիդյանը փոխանցեց, որ դիմել են ոստիկանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG