Մատչելիության հղումներ

Նորանշանակ դեսպանը աշխատելու է հայաստանյան ողջ քաղաքական դաշտի հետ


Նորանշանակ դեսպանը աշխատելու է հայաստանյան ողջ քաղաքական դաշտի հետ
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

«Ցանկացած ժողովրդավար երկրում, երբ նախագահը որևէ պատճառով հայտարարում է ընդդիմադիր գործչին ստուգումների ենթարկելու մասին, մենք ակնկալում ենք, որ դրանք կլինեն հիմնավոր, թափանցիկ ու երկրի օրենքների համաձայն», - այսօր իր հայաստանյան առաջին ասուլիսին ասաց է ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը։

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի վերաբերյալ հարցին՝ դեսպանն ընդգծեց․ - «Նախագահի գործածած տերմինների վերաբերյալ ոչինչ չեմ ասի, որովհետև ես ծագումով ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական գործիչների շրջանում միմյանց մականուններով կոչելը քաղաքական խաղի բաղկացուցիչ մասն է։ Բայց ես պարզ կասեմ․ իհարկե, ցանկացած ժողովրդավար երկրում, երբ նախագահը որևէ պատճառով հայտարարում է ընդդիմադիր գործչին ստուգումների ենթարկելու մասին՝ ներառյալ հարկերի վերաբերյալ քննություններ, մենք ակնկալում ենք, որ այս ստուգումները լինեն հիմնավոր, թափանցիկ ու Հայաստանի օրենքների համաձայն։ Ես վստահ եմ, որ նախագահ Սարգսյանը ինքն էլ գիտի այս մասին։ Նախագահը, կարծում եմ, նաև գիտի, որ եթե մենք մտահգություններ ունենանք այդ ստուգումների ընթացքի վերաբերյալ՝ եթե դրանք տեղի ունենան, կբարձրաձայնենք այս մասին ու կհայտնենք կառավարությանը»։

Միլսն ավելացրեց, որ, ԱՄՆ-ի դեսպանատների սկզբունքով, Հայաստանում ևս աշխատելու է ընդդիմադիր քաղաքական լիդերների, իշխանությունների ներկայացուցիչների, ակտիվիստների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Ըստ նորանշանակ դեսպանի, հայկական ժողովրդավարության ուժեղ կողմերից մեկն այն է, որ այս երկրում կա ընդդիմություն, որին թույլ է տրվում ազատ արտահայտվել, խոսել դեսպանատների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Ասուլիսիսց առաջ դեսպան Միլսն իր հավատարմագրերն էր հանձնել Հայաստանի նախագահին: Ըստ դեսպանի, և՛ Հայաստանի նախագահը, և՛ արտգործնախարարը ընդգծել են, թե որքան կարևոր է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ից բարձաստիճանն պաշտոնյաներ ժամանեն Հայաստան։

«Ես այդ մասին անպայման կհաղորդեմ Վաշինգթոն, և երբ արդեն ինձ հայտնի կլինի, թե ԱՄՆ-ից ովքեր կգան Հայաստան, կհայտնեմ Հայաստանի իշխանություններին», - նշեց նա։

Նորանշանակ դեսպանին նաև խնդրեցինք մեկնաբանել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինի խոսքերը, թե Միացյալ Նահանգները գիտակցում է, որ Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ազդում են տարածաշրջանի մյուս երկրների՝ այդ թվում Հայաստանի վրա։ «ԱՄՆ պատժամիջոցների նպատակը տարածաշրջանի այլ երկրներին պատժելը չէ, այնպես որ մենք անշուշտ ցանկանում ենք աշխատել նրանց հետ և աջակցենք նրանց», - ասել էր պետքարտուղարության բարձաստիճան պաշտոնյան՝ ընդգծելով նոր դեսպանը Ռիչարդ Միլսը Երևանում նաև այս հարցն է քննարկելու:

Միլսը այս կապակցությամբ ասաց․ - «Միանշանակ է, որ Արևմուտքի պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի հարևան երկրներին, այդ թվում Հայաստանին հարվածելը չէր: Դուք ճիշտ եք, ես այստեղ եմ՝ պարզելու, թե ինչպես պետք է Հայաստանի տնտեսությունը արձագանքի ստեղծված վիճակին և օգնելու, որ տնտեսությունը զարգանա։ Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումներ կունենամ այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել առևտուրը, տնտեսական հարբերությունները։ Բայց կարծում եմ, որ բոլորդ էլ հասկանում եք, որ ԱՄՆ-ն չի կարող ստիպել ներդրողներին գալ Հայաստան, այլ Հայաստանը պետք է գրավի նրանց՝ ստեղծելով բարենպաստ բիզնես պայմաններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG