Մատչելիության հղումներ

Գյումրիում տաքսու վարորդները բողոքի ակցիայի են դուրս եկել


Գյումրիում տաքսու վարորդները բողոքի ակցիայի են դուրս եկել
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

Տաքսու անհատ վարորդները այսօր հավաքվել էին ԳյումրուՎարդանանց հրապարակում ու պահանջում էին չեղյալ համարել Կառավարության որոշումը, որով մարտի 1-ից պարտավոր են հաշվիչներ տեղադրել ու ամսական 8 հազար դրամ հաստատագրված վճար մուծել: Վարորդներն ասում են, որ մի կերպ են կարողանում ընտանիք պահել ու չեն պատրաստվում ոչ հաշվիչ տեղադրել, ոչ էլ հարկային դաշտ մտնել․ փող չունեն:

«Հաշվիչը 60 հազար, 120 հազար արժի: Գործ տեղ չի տալիս, գոնե չխանգարի, թողնի մեր 500 դրամն աշխատենք», - ասաց տաքսու վարորդներից մեկը:

Հրապարակում հավաքված մի քանի տասնյակ վարորդները փորձեցին փակել Գյումրու կենտրոնական հրապարակը՝ ասելով, թե Կառավարության փոփոխությունների դեպքում զրկվում են ապրուստի միակ միջոցից: Ասում էին՝ այդ դեպքում թող աշխատանքով ապահովեն կամ բիզնեսի մենաշնորհը հանեն, իրենք էլ տաքսի վարելու փոխարեն ապրանքի ներկրմամբ զբաղվեն:

«Ես ուզում եմ առևտրով զբաղվեմ, բայց էդ առևտրի բիզնեսը իրենց ձեռքն է», - ասաց վարորդներից մեկը:

Բողոքի ցույցի դուրս եկած վարորդները ակցիան դադարեցրին միայն այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետարանից ու Գյումրու քաղաքապետարանից տեղեկացրին, որ հարցը լուծելու համար երկուշաբթի Գյումրի են գալու Տրանսպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչները: Ստանալով երաշխիքներ, որ մարտի 1-ին իրենց չեն տուգանի, վարորդները հեռացան՝ երկուշաբթի կրկին այս նույն հրապարակում հավաքվելու ու իրենց բարձրացրած հարցերին լուծում ստանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG