Մատչելիության հղումներ

«Ավրորա» մրցանակաբաշխությանը դեռ ներկայացված թեկնածուներ չկան


«Ավրորա» մրցանակաբաշխությանը դեռ ներկայացված թեկնածուներ չկան
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

«Ավրորա» մրցանակաբաշխությանը դեռ ներկայացված թեկնածուներ չկան

2016 թվականի ապրիլի 24-ին առաջին անգամ կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությանը դեռ թեկնածուներ չեն առաջադրվել։

Ցանկացած ոք կարող է իր թեկնածությունը ներկայացնել միջազգային մրցանակը ստանալու համար, որը նախատեսված է պարգևատրելու համար հանուն ուրիշների իրենց կյանքը վտանգած մարդկանց:

Այսօր «Ազատության» հետ զրույցում մրցանակաբաշխության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը չբացառեց, որ հաղթողը կարող է ազգությամբ թուրք լինել:

«Համաշխարհային մրցանակ է լինելու և որոշվելու է ոչ իմ կողմից կամ իմ ընկերների կողմից, այլ այն մարդկանց, որ ընդգրկված են կոմիտեի մեջ։ Իրենց որոշումն է լինելու, տրվելու է այն մարդկանց, որոնք փրկել են այլ մարդկանց՝ իրենց կյանքն են վտանգել։ Ցանկացած ազգության կարող է լինել», - ասաց Վարդանյանը։

Մեկ միլիոն դոլարի մրցանակը հաջորդ տարի առաջին անգամ Երևանում կհանձնի հոլիվուդյան հայտնի աստղ Ջորջ Քլունին։ Լավագույնին կընտրի հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով նախկին բարձրագույն հանձնակատար, Իռլանդիայի առաջին կին նախագահ Մերի Ռոբինսոնը, նաև այլ հայտնիներ: Մրցանակը տրվելու է «100 կյանք» ծրագրի շրջանակներում։

«Մեր նպատակն է, հիշելով հայերի Ցեղասպանությունը, վեր հանել փրկված հայերի մասին պատմությունները», - «Ազատությանն» ասաց Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի «100 կյանք» ծրագրի Երևանյան գրասենյակի տնօրեն Արեն Ապիկյանը, - «Ծրագիրը ունի երեք բաղադրիչ մաս, որը կապում է անցյալը, ներկան ու ապագան։ Անցյալը այն պատմություններն են, որոնք մենք տարբեր արխիվային նյութերի շնորհիվ և կայքի միջոցով պատմում ենք։ Ներկայի մասին պատմելու է «Ավրորա» մրցանակը, որը մենք հիմնել ենք։ Ապագան այն մարդասիրական ծրագրերն են, որոնք մենք իրականացնելու ենք որպեսզի շնորհակալություն ասենք այն ազգերին ու կազմակերպություններին, որոնք հայերին օգնել են 100 տարի առաջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG