Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հրապարակել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի նախնական տարբերակը


ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի նախնական տարբերակը
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Իրանի արտգործնախարարի խոսքով, հրապարակված մանրամասները չեն համապատասխանում փակ դռների հետևում ձեռք բերված համաձայնություններին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կյանքի ընթացքում մեկ անգամ տրվող հնարավորություն է: Նա նշել է, որ համաձայնությունները կանխում են միջուկային զենք ստեղծելու Իրանի ծրագրերի զարգացումը և անվտանգություն հաստատում Մերձավոր Արևելքում:

«Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք իրականացնել դիվանագիտական լուծումը, որը նոր փուլ կբացի ԱՄՆ - Իրան հարաբերություններում, ժամանակի ընթացքում նոր էջ կբացի Իրանի և հարևանների հետ հարաբերություններում», - նշել է ԱՄՆ նախագահը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրբաթ օրն ասել է, որ հարցի լուծումը համապատասխանում է Իրանի ազգային շահերին, և ձեռք բերված համաձայնությունները գնահատել է որպես պրագմատիկ և իր վարչակազմի հաղթանակ:

Ձեռք բերված համաձայնություններից ամենաանհանգստացած երկիրը Իսրայելն է: Օբաման իր հարցազրույցում ասել է, որ Իսրայելը իրավունք ունի մտահոգվելու Իրանի միջուկային ծրագրերից, բայց և ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտպանությունը անսասան է:

Ամերիկյան կողմը հրապարակել է համաձայնագրի նախնական տարբերակը, որում նշված է, որ Իրանը համաձայնել է 15 տարվա ընթացքում չկառուցել ուրանի հարստացման նոր ձեռնարկություններ, Իրանը 10 տարի պետք է ուրան հարստացնի միայն «Նաթանս» ձեռնարկությունում, միայն խաղաղ նպատակներով օգտագործելու համար:

ԱՄՆ-ն պնդում է, որ ատոմային միջազգային գործակալության տեսուչները կարող են ստուգումներ իրականացնել Իրանի ցանկացած օբյեկտում:

Մահմուդ Ջավադ Զարիֆ, արխիվ
Մահմուդ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին ասել է, որ հրապարակված մանրամասները չեն համապատասխանում փակ դռների հետևում ձեռք բերված համաձայնություններին:

«Ամերիկացիները այդ փաստաթղթում գրել են այն, ինչ իրենք են ցանկացել: Ես այդ մասին ասել եմ նաև պետքարտուղար Ջոն Քերրիին», - «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զարիֆին:

Ըստ իրանական կողմի, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները անհապաղ և ամբողջովին վերացվում են: Ամերիկյան տարբերակով պատժամիջոցները վերացվում են քայլ առ քայլ՝ կախված նրանից, թե Թեհրանը ինչպես է կատարում ստանձնած պարտավորությունները:

Հիմա արդեն կանխատեսումներ են արվում, թե միջազգային շուկայի վրա ինչ ազդեցություն կունենա Իրանի պատժամիջոցների վերացումը: Հատկապես էներգետիկ շուկայի համար փորձագետները կանխատեսում են հնարավոր հետևանքները․ նավթի գինն ավելի կընկնի:

Միայն լուրը, որ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են հանվել, նավթի գինը կարճ ժամանակով գցեց 4 տոկոսով: «Բլումբերգ»-ի հաշվարկով, իրանական նավթի արտահանման դեպքում մեկ բարելի գինը կընկնի 10 դոլարով: Ընդհանրացնելով մի շարք կանխատեսումներ՝ բարելի միջին գինը կանխատեսվում է 50 դոլարից ցածր: Փորձագետները միաժամանակ նշում են, որ Իրանը միանգամից չի մտնի էներգետիկ շուկա, դա տեղի կունենա աստիճանաբար: Սակայն ցնցումներ հնարավոր են համարվում, մասնավորապես, հունիսի 30-ի սահմաններում, երբ, ինչպես նախանշված է, հայտարարվի վերջնական համաձայնության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG