Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն կհանդիպեն Պանամայում


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրո
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրո

Պանամայում կայանալիք գագաթնաժողովում հանդիպեն ԱՄՆ-ի և Կուբայի նախագահները՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու հայտարարությունից հետո։

Այս տարի Ամերիկա մայրցամաքների երկրների գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կլինի Կուբայի պատվիրակությունը, որը առաջին անգամ կմասնակցի այս գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու իր վարչակազմի միտումների մասին։

Կուբային ողջունելով գագաթնաժողովում՝ ԱՄՆ-ը փորձում է վերականգնել իր դիրքերը Լատինական Ամերիկայում, քանզի Միացյալ Նահանգների կողմից Կուբայի մեկուսացումը խնդիր էր այդ տարածաշրջանի երկրների համար։

Միջամերիկյան երկխոսության կենտրոնի փորձագետ Մայքլ Շիֆերը նշում է, որ սա կարևոր քայլ է ԱՄՆ-ի կողմից։ «Սա անշուշտ կարևոր քայլ է ԱՄՆ-ի կողմից, երկիրը, որը շուրջ 50 տարի մեկուսացման մեջ է գտնվել ԱՄՆ-ի ջանքերով, այժմ ստանում է դիվանագիտական հարաբերություններ վերսկսելու հնարավորություն», - ասում է նա:

Սակայն այս ռազմավարության ընդդիմադիրները նշում են, որ սա թերևս քայլ է ընդդեմ ժողովրդավարական արժեքների։ Ինչպես նշում է «Ազատ Կուբա» կենտրոնի վերլուծաբան Ֆրենք Քալզոն, կա հստակ գիծ անկատար ժողովրդավարության և տոտալիտար ռեժիմի միջև, Կուբան այն երկիրն է, որտեղ մարդու իրավունքները ոչ միայն խախտվում են, այլև հաճախ մերժվում։ Օբաման, սակայն, իր որդեգրած նոր ռազմավարությամբ փորձում է այլ՝ ավելի արդյունավետ կերպով աջակցել առաջխաղացումներին Կուբայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG