Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» վանաձորյան հանրահավաքը կայացավ


«Հիմնադիր խորհրդարանի» վանաձորյան հանրահավաքը կայացավ
please wait

No media source currently available

0:00 0:02:19 0:00

Ի տարբերություն Արթիկի, այսօր Վանաձորում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը կայացավ։

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Եղիա Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում քաղաքական հալածանք որակեց նախորդ օրվա ձերբակալությունները՝ նշելով, որ այսպիսով «ռեժիմը փորձում է կանխել հանրահավաքները և վերջ տալ շարժմանը»։

«Ռեժիմը տարբեր ձևեր փորձեց՝ մեքենա հրկիզեց, ծեծել և այլն, տեսավ, որ մենք չենք նահանջում, դիմեց իր ստանդարտ քաղաքական «օրինական» քայլին։ Նրանց կարծիքով, եթե կազմակերպիչներից մի քանիսին հավաքեն, նստացեն, ամբողջ շարժումը չի լինի։ Հույս ունեին, որ մենք այսօր Վանաձորում չենք հայտնվի»,- ասաց Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ իրենք ունեն հստակ ճանապարհային քարտեզ և գիտեն՝ ինչպես պետք է գործել նման իրավիճակներում։

Երեկ խուզարկություն է իրականացվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզային գրասենյակում, գրասենյակի համակարգող Հովհաննես Ղազարյանի բնակարանում։ Առգրավվել են տեղեկատվական նյութեր, համակարգիչներ, հեռախոսներ, նաև անձնական իրեր։ Ղազարյանին բերման են ենթարկել կասկածյալի կարգավիճակով, այնուհետև նա ներգրավվել է որպես վկա։

«Ազատության» հետ զրույցում Ղազարյանը անհիմն որակեց իրեն բերման ենթարկելը, ասաց, որ այդ ամենը պարզապես վախի մթնոլորտ ստեղծելու համար էր արվում։

«Ամեն դեպքում ես անհիմն եմ համարում ինձ բերման ենթարկելը, ես այդ քրեական գործով մեղադրանքի հետ որևէ առնչություն չունեմ»,- ասաց Ղազարյանը։

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքին ներկա էին «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները։

«Ժառանգության» գրասենյակի ղեկավար Գառնիկ Սահակյանը ասաց՝ եկել է իր զորակցությունը հայտնելու շարժման մասնակիցներին։

«Քրեաօլիգարխիկ համակարգը հենց սպառանալիք է տեսնում իշխանությունը կորցնելու հարցնում, ողջ պետական, ուժային կառույցները, պետք կլինի նաև բանակը անմիջապես կկանգնեն գողացված միլիարդները, փոշիացված ազգային հարստությունը պաշտպանելու»,- ասաց Սահակյանը։

ՀԱԿ գրասենյակի ղեկավարն Աշոտ Մանուկյանն էլ իր հերթին «պետական տեռոր» որակեց կատարվածը.- «Ուրիշ ճար չունի, զգում է, որ օրերը հաշված են, ստիպված գնում է ահաբեկման ճանապարհով, որպեսզի ժողովրդի մոտ ահուսարսափ տարածի։ Բայց դա իրեն չի հաջողվելու»։

Հանրահավաքին ներկա վանաձորցիները ասում էին, թե մեծ ակնկալիքներ ունեն «Հիմնադիր խորհրդարանից», իսկ շարժման ղեկավարների ձերբակալությունները, ըստ նրանց, նպատակ ունեն լռեցնելու մարդկանց։

«Շարժման ղեկավարին սկզբից գլխատում, որ մյուսները վախենան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG